SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցի թիվ 30 հասցեում կրակոցների ձայներ են լսվել և տեղի է ունենեում վիճաբանություն:Իսկ որոշ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին տեղեկություն են հայտնում, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ինքնությունը չպարզված 30-35 տարեկան մի տղամարդ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի