Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ռեժիմը սարսափի մեջ է» հայտարարություններով հարց չի լուծվում. «Ժողովուրդ»

Օգոստոս 19,2015 11:35

Հատված ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցից:

– Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ին համոզել են՝ որպես ընդդիմության միակ ներկայացուցիչ, մասնակցի խորհրդի նիստերին։ Դուք մտավախություն չունե՞ք, որ ԲՀԿ-ի մասնակցությունը կարող է ձեւական բնույթ կրել։

– Ես քանիցս ասել եմ՝ ԲՀԿ–ին ո՛չ կարող են համոզել նրանում, ինչին ինքը դեմ է, եւ ո՛չ էլ կարող են ինչ-որ բան պարտադրել։ Մենք ունենք մեր հստակ քաղաքական օրակարգը եւ առաջնորդվում ենք բացառապես մեր օրակարգով՝ անկախ նրանից, թե ինչ են ասում կամ անում այս կամ այն քաղաքական ուժերը։

Քանիցս ասել ենք, որ ինքնանպատակ ամեն ինչ մերժելով՝ «ռեժիմը սարսափի մեջ է», «ռեժիմին մնաց 3 ժամ 15 վայրկյան», «ռեժիմը կախվել է» եւ նման այլ՝ ժողովրդին միգուցե ականջահաճո հայտարարություններով հարց չի լուծվում։ Ոչ էլ հարց է լուծվելու Ազատության հրապարակում կազմակերպվող տարբեր զվարճալի միջոցառումներով։ Ուստի, կրկնում եմ, մենք ունենք մեր քաղաքական օրակարգը, եւ անկախ նրանից, թե դրանց մասին ինչ կարծիքի են այլ քաղաքական ուժեր կամ նրանց սպասարկող ֆեյքային «հանրային կարծիքը», մենք առաջնորդվելու ենք բացառապես մեր օրակարգով։

Ու պետք չէ տարբեր տափակ հրապարակումներով մեզ փորձել ահաբեկել «հանրային կարծիքի» ուրվականով։ Մենք հրաշալի գիտենք, թե նման, այսպես կոչված, «հանրային կարծիքները» որ թայֆեքի օֆիսներում են ձեւավորվում ու ֆեյսբուքյան վճարովի ստախոսների կողմից տիրաժավորվում։

Ցավոք, մեզանում հանրային իրական կարծիքը, ժողովրդի իրական ձայնը եւս դարձավ քաղաքական տարբեր հոսանքների ձեռքի խաղալիքը, երբ ցանկացած իրենց հաճո զառանցանք փորձում են «սաղացնել» որպես հանրային կարծիք։

Մինչդեռ ժողովուրդն իրականում օտարված է ողջ այս կեղտոտ խաղերից, ժողովուրդն ապրում է իր հոգսերով իր խնդիրներով, ցավոք, նաեւ իր հիասթափություններով եւ այն քիչ թվով քաղաքական ուժերը, որոնք դեռ վստահության ինչ-որ ռեսուրս պահպանել են, այս պահին մեկ առաջնային խնդիր ունեն՝ վերականգնել ժողովրդի հավատը։

Իսկ մնացածը՝ ժողովրդի անունից հանդես եկող տարբեր քաղաքական ակրոբատները, որ պատրաստ են ցանկացած ուղղությամբ ճկվել, սոցիալական ցանցերի՝ իրենց «կոդլի» միջոցով զուր են փորձում իրենց շահեկան օրակարգը «սղացնել» որպես հանրային կարծիք ու ժողովրդի կամք։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31