Ինչքան էլ թերահավատ լինենք անցկացվելիք աուդիտի անաչառության հարցում, փաստն այն է, որ իշխանություններն իրենց խոստումից հետ չեն կանգնել, գուցեեւ ձեւական, սակայն աուդիտ լինելու է։ Իսկ որպեսզի այն ձեւական չլինի, եւ դրա ընթացքում իրապես ուսումնասիրվեն ՀԷՑ-ի մութ գործարքները, անհրաժեշտ է քաղաքացիական ակտիվիստների եւ փորձագետների ներգրավվածությունը, ինչի առաջարկն արել էր Սերժ Սարգսյանը։
Սակայն ուր են այսօր այդ նույն ակտիվիստները, արդյոք անցնող մեկուկես ամսվա ընթացքում նրանք ձեւավորել են համապատասխան մասնագիտական խումբ եւ դիմել են Կառավարությանը՝ այդ խումբը աուդիտի աշխատանքներում ներգրավելու պահանջով։
Որքան էլ տխուր է, սակայն այս ուղղությամբ ոչինչ չի արվել, դրա փոխարեն անցած ժամանակահատվածում քաղաքացիական ակտիվիստները զբաղված էին միմյանց միջեւ հարցեր պարզելով, միմյանց պիտակավորելով եւ ինքնապառակտվելով։
Այնինչ, եթե նրանց իրական գերխնդիրը ՀԷՑ-ում առկա չարաշահումների բացահայտումն էր եւ դրա միջոցով սակագնի բարձրացման որոշման չեղարկումը, ապա նրանք պետք է Կառավարությանն օր ու գիշեր հանգիստ չտային՝ հարցապնդելով, թե ինչ եղավ աուդիտը։
Կարդացեք նաև
Իսկ գուցե ի սկզբանե իշխանության առաջարկը մերժելը ավելի հե՞շտ է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում