Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբը եկող ամռան համար մեծ ծրագրեր է կազմում:
Մրցաշրջան 2014/2015-ի ավարտից հետո ՊՍԺ-ն նախատեսում է իրականացնել երազանքի թրանսֆերտը, հրավիրել մեկ թիմում խաղալ Լիոնել Մեսսիին եւ Կրիշտիանու Ռոնալդուին: Ակումբը, արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ գործարքին համաձայն է անգամ, եթե դարի մեծագույն ֆուտբոլիստները մեկ տարվա պայմանագիր ստորագրեն:
Բայց բոլորին է հայտնի, որ «Բարսելոնի» եւ «Ռեալի» միջեւ մարզական մրցակցությունն այնքան լարված է, որ գրեթե հասնում է թշնամանքի: Այս ֆոնի վրա հնարավո՞ր է, որ Մեսսին ու Ռոնալդուն համաձայնեն «ընկերանալ» միեւնույն թիմի կազմում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ