Կառավարության երեկվա նիստում արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, որը այս ընթացքում նաեւ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն է, խախտել է երեխաների որդեգրման գործընթացի գաղտնիությունը։
Արսեն Սկրտչյանը նիստի օրակարգում ընդգրկված 15,16 եւ 17-րդ հարցերով կառավարությանը ներկայացրեց երեք անչափահաս երեխաների որդեգրման հարցերը, նշելով բոլոր որդեգրողների եւ որդեգրվողների անուն-հայրանուն– ազգանունները, քաղաքացիությունը, ինչը բավարար է անձին նույնականացնելու համար։ Խոսքը օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ անչափահաս քաղաքացիներին որդեգրելու մասին էր։ Այն, որ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը որդեգրման գաղտնիություն է խախտում, առաջինը նկատեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա ընդհատեց Մկրտչյանին, երբ վերջինս անուններն էր հրապարակում: «Պարոն Մկրտչյան…»,- փոխնախարարին դիմեց վարչապետը, բայց թերեւս լրագրողների ներկայությամբ չցանկանալով բարձրաձայն հուշել, որ դա որդեգրման գործընթացի գաղտնիության խախտում է, ոչինչ ավելին չասաց։ Արդեն ուշ էր։ Երեք որդեգրման դեպքն էլ փոխնախարարը ներկայացրել էր անուն առ անուն։
Մկրտչյանը ոչ միայն որդեգրման գաղտնիությունը խախտեց, այլեւ երեխաների տվյալները հրապարակելուց հետո հայտարարեց, որ նրանք ունեն առողջական խնդիրներ։
Ինքը՝ փոխնախարարը չի կարծում, որ որդեգրման գաղտնիություն է խախտել:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում