Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները թանկացումների դեմ «պայքարում» են ծախսերը կրճատելով. «Հրապարակ»

Օգոստոս 19,2015 10:39

«Ծխախոտի ակցիզային հարկի բարձրացման գաղափարը բժիշկների եւ առողջապահության կազմակերպիչների կողմից ընդունելի է, քանի որ այն կարող է նվազեցնել մարդկանց ծխելու ցանկությունը եւ ծխելու պատճառով առաջացող խնդիրների թիվը»։ Այս կարծիքը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանթանկացումներթանկացումները։

… Թե առողջապահության նախարարի, թե էներգետիկայի փոխնախարարի եւ հանրապետական որոշ պատգամավորների խոսքում կա ճշմարտության մեծ բաժին. սա կբերի խնայողության, շատ մեծ խնայողության։ Հոսանքը թանկացնելուց հետո մարդկանց մի խումբ հոսանքը կպահի մեկ լամպի ու հեռուստացույցի համար, մյուս դեպքերում չի օգտագործի, ինչպես որ շատերը հրաժարվեցին գազով ջեռուցումից այդ ապրանքի թանկացման ժամանակ։ Թանկացավ հացը, մարդիկ կսկսեն քիչ առնել, ինչպես որ հիմա է խոսվում սպառման ծավալի նվազման մասին։

Քաղաքացիները թանկացումների դեմ «պայքարում» են ծախսերը կրճատելով, նույն գումարով արդեն գնում են էժան ու հաճախ անորակ բան. ոչ թե որակն է էականը, այլ՝ կշտանալը։ Բայց դա եւս թերսնում է։ Ստացվում է, որ մենք ունենք հիվանդ քաղաքացիներ, որոնք նոր բեռ են առողջապահության նախարարության վրա։

Օրերս գնացել էի Հանրապետական հիվանդանոց՝ բարեկամիս հետ։ Զինակոչիկներ էին եկել, գործուղվել բուժզննման։ Բոլորը բողոքում էին ինչ-որ բանից, մենք՝ բոլորս, չնայած երիտասարդ տարիքին, առողջական խնդիրներ ունենք։ Ու այդ ամենը գալիս է ամեն ինչից մեզ զրկելուց, զանազան խնայողություններից, անգամ բժշկի գնալու ու դեղ գնելու խնայողությունից։

Գնաճը, որը մի դեպքում բխում է ակցիզային հարկից, մյուս դեպքում՝ դոլարի աճից, երրորդ դեպքում՝ հոսանքից եւ այլն, բերելու է երկրում ապրելու խնայողության։ Մարդիկ գնալու են Սիբիր՝ խոպան, բետոն թափելու։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31