Տեր Աստված, դարձրո՛ւ իմ ձեռքերը
Քո Աշխարհի շարունակությունը,
Որտեղ ատելություն կա, թո՛ղ Սեր բերեմ,
Որտեղ վիրավորանք կա, թո՛ղ Ներում բերեմ,
Որտեղ հակասություն կա, թո՛ղ Միասնություն
բերեմ,
Որտեղ մոլորություն կա, թո՛ղ Ճշմարտություն
բերեմ,
Որտեղ կասկած կա, թո՛ղ Հավատ բերեմ,
Որտեղ հուսահատություն կա, թո՛ղ Հույս բերեմ,
Որտեղ խավար կա, թո՛ղ Լույս բերեմ,
Որտեղ վիշտ կա, թո՛ղ Ուրախություն բերեմ:
Օգնի՛ր ինձ, Աստված,
Ոչ այնքան մխիթարություն փնտրել, որքան
մխիթարել,
Ոչ այնքան հասկացողություն փնտրել, որքան
հասկանալ,
Ոչ այնքան սեր փնտրել, որքան սիրել:
Որովհետեւ ճշմարիտ է՝ ով տալիս է, նա ձեռք է
բերում,
Ով իրեն կորցնում է, իրեն նորից է գտնում,
Ով մահանում է, նա վերածնվում է
Հավերժ կյանքի համար:
Ուրեմն, օգնի՛ր ինձ, Աստված,
Դարձրո՛ւ իմ ձեռքերը Քո Աշխարհի
շարունակությունը……
Ագնես Բոյաջիուի (Մայր Թերեզայի) բանաստեղծությունը
Մարդիկ բանական չեն,
Տրամաբանող չեն եւ եսասեր են:
Այնուամենայնիվ, սիրե՛ք նրանց:
Եթե դուք բարի գործեր անեք,
Նրանք կմեղադրեն ձեզ թաքնված
դրդապատճառների մեջ:
Այնուամենայնիվ, արե՛ք այդ բարի գործերը:
Եթե դուք հաջողության հասնեք,
Դուք կունենաք կեղծ բարեկամներ
Եվ իրական թշնամիներ:
Այնուամենայնիվ, թո՛ղ հաջողությունն
ուղեկցի ձեզ:
Բարի գործերը, որոնք դուք անում եք,
Վաղը մոռացվելու են:
Այնուամենայնիվ, արե՛ք այդ գործերը:
Այն, ինչ դուք կառուցել եք տարիների
ընթացքում,
Մի գիշերվա մեջ կարող է փլուզվել:
Այնուամենայնիվ՝ կառուցե՛ք:
Մարդիկ իրականում օգնության կարիքն ունեն,
Սակայն նրանք, ում դուք օգնում եք,
Կարող են ձեր վրա հարձակվել:
Այնուամենայնիվ, օգնեք մարդկանց:
Տվեք աշխարհին ձեր ունեցած լավագույն
բաները:
«Առավոտ» օրաթերթ
19.08..2015
Ամենօրյա հիշեցում մարդկությանը, շնօրհակալությւն հարգելի պն․ Աբրահամյան
իզուր չե,վօր առավօտըս սկսւմ եմ “Առավօտօվ”
Այսպիսի հիմարություններ՝ ես ասում էի ջահել ժամանսկ, երբ որ պետք էր շտապ աղջիկ կպցնել, բայց ես փող չունեի…)))…
Եվ, պատկերացրեք՝ մեկ-մեկ ստացվում էր…
Մանավանդ «Տվեք աշխարհին ձեր ունեցած լավագույն բաները» ..))))..
Հիմա եմ հասկանում, որ այն ժամանակ ես՝ էգոիստ էի, քանի որ՝ «լավագույն բաները» ուզում էի՝ ոչ թե ամբողջ աշխարհի, այլ միայն իմ համար..)))..