Համազգային թատրոնի շենքի կառուցումը մնացել է համազգային դրամահավաքի հույսին: Բայց դատելով թատրոնի շենքում տեղադրված դրամահավաք-տուփի գումարների քանակից, շենքի հիմքի փոսն էլ դրանով չի փորվի: Թատրոնի կառուցման համար տարածք է հատկացվել Երեւանի Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող հատվածում, նախագիծը կա, բայց գումար՝ պետական աջակցությամբ, չկա ու չկա:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մի առիթով այս թատրոնի շենքի կառուցման մասին ասել էր՝ «Հույս միշտ էլ կա, այդ հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է, սակայն կա առաջնահերթությունների խնդիր»: Հետաքրքիր է, միշտ հույս ունեցող նախարարը գոնե 1000 դրամով մասնակցե՞լ է թատրոնի համազգային դրամահավաքին:
Այդ տուփում, իհարկե, 20 հազար դրամանոց էլ կար, 20 դոլարանոց էլ կար, որոնք երեւի սրտացավ մշակութասերներ են նվիրել, բայց հիմնականում 1000 դրամանոցներ են, որոնց տվողներն էլ պակաս սրտացավ չեն: Եւ եթե նախարարի հույսն այդ 1000 դրամանոցներն են, այլ ոչ թե ֆինանսական այլ աղբյուրները, ապա Համազգայինի շենքը 10 տարի հետո էլ չի կառուցվի:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
18.08..2015