Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գույքագրումը կատարվում է հնարավորինս սեղմ ժամկետում»

Օգոստոս 19,2015 14:00

«Առավոտն» իր 06.08.2015 թվականի «Շինհրապարակներից նյութական արժեքների գույքագրումից եւ հավաքագրումից հետո «Գլենդել Հիլզը» կվճարի 8 աշխատակցի աշխատավարձի վերջնահաշվարկը» հրապարակմամբ անդրադարձել էր արդեն նախկին ութ աշխատակիցների նամակին, որտեղ նրանք պահանջում էին վճարել իրենց պարտք մնացած գումարները: Ընկերության նախկին 8 աշխատակիցների բողոքի առնչությամբ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից «Առավոտին» պարզաբանել էին, որ Գյումրիում «Գլենդել Հիլզ» ընկերության բոլոր աշխատակիցների աշխատավարձերը վճարվել են. «Չի կատարվել բացառապես վերոհիշյալ 8 աշխատակցի աշխատավարձի վերջնահաշվարկը, որոնք բոլորն էլ նյութական արժեքների պատասխանատուներ են: Ներկայում ընկերությունն իրականացնում է իրեն պատկանող նյութական արժեքների գույքագրում եւ հավաքագրում շինհրապարակներից: Ուստի վերջնահաշվարկը կկատարվի այս գործընթացի ավարտից հետո միայն»:

Ընկերության նախկին 8 աշխատակիցները երեկ էլ «Առավոտին» հղված նամակում խնդրում էին հստակեցնել՝ ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը եւ կոնկրետ օր նշել՝ վերջնահաշվարկը տրամադրելու համար: Բացի այդ, նշել էին, որ 8-ից
մեծ մասն իրենց հաստիքներում նյութական պատասխանատվություն չեն կրում.
«Հարգելի «Գլենդել Հիլզ», համաձայն ԱՕ-ի 130-րդ հոդվածի (աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը)՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ, իսկ այս պարագայում ոչ մի համաձայնություն տեղի չի ունեցել»:

Այս առնչությամբ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ Հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից «Առավոտին» հայտնեցին. «Գույքագրումը կատարվում է հնարավորինս սեղմ ժամկետում, իսկ հարցի մնացած մասի վերաբերյալ ընկերությունն իր նախապես հայտնած դիրքորոշմանն ավելացնելու ոչինչ չունի»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31