«Առավոտն» ահազանգ էր ստացել, որ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում օրերս սեւ կարիճներ են հայտնվել, գրանցվել են անգամ կալանավորներին կծելու դեպքեր:
Երեկ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնից մեզ ասացին, թե մայիսից-օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում միջատներից, մասնավորապես՝ կարիճներից կծելու որեւէ դեպք չի գրանցվել:
Ըստ հանրային կապերի բաժնի՝ քրեակատարողական հիմնարկների վարչության պետի կարգադրությամբ, սկսած 2015թ. սկզբից, քրեակատարողական բոլոր հիմնարկներում պարբերաբար իրականացվել են սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային բազմաբնույթ գործողություններ: Այդ աշխատանքներն իրականացվել են «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության մասնագետների կողմից:
«Առավոտ» օրաթերթ
18.08..2015