Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի ընթացքում բազեականներից մեկը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ արդյոք ծառայե՞լ է բանակում, պարոն Աշոտյանը պատասխանեց.
«Չեմ ծառայել բանակում, բայց կոչումով զինվորական փոխգնդապետ եմ: Ավելի լավ է ծառայեի, թեպետ չեմ ծառայել բացառապես օրենքով, քանի որ Բժշկականում գործում էր ամբիոն, որտեղ ռազմական բժիշկներ էին պատրաստում: Երբ չորրորդ կուրսը ավարտեցինք, հանձնեցինք պետական քննություն և ստացանք բուժծառայության լեյտենանտի կոչում: Այն ժամանակ առանձին ռազմաբժշկական ֆակուլտետը նոր էր բացվել և այդ տարիներին ռազմական բժիշկների կարիք կար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վայ Արմեն Աշոտյան: Երկու նախադասության մեջ 20000 խոստովանություն է արել:
Եթե ռազմական բժիշկների կարիք կա, էդ ՈՆՑ եղավ, որ դու դարձար ռազմական բժիշկ, բայց չգնացիր բանակ???????????????????
Եթե ուզում էիր գնալ, գնայիր, ինչ էչ խանգարում???: Չես գնացել ու կեղծ է հնչում` ավելի լավ է ծառայեյի հավաստիացումը:
Եթե էդքան պատասխանատու ես ու լեյտենանտից փոխգնդապետ ես դարձել` պարբերաբար վերապատրաստվել` Նախարարի փափուկ աթոռը գոնե մի վեց ամսով թող ու մի ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ զորամասում մի վեց ամիս բժիշկ աշխատի: