Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են` անհապաղ դադարեցնել Տիգրան Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Օգոստոս 18,2015 18:12

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջի վերաբերյալ

Խստորեն մտահոգված և խորապես անհանգստացած ենք փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցված քրեական գործի առնչությամբ:

Տիգրան Հայրապետյանն արդյունավետորեն աշխատել և համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, այդ թվում՝«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ և «Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ:

Իր պաշտպանյալ Ջուլիետա Ամարիկյանին հոգեբուժարանում ապօրինի պահելու, արժանապատվությունը նվաստացնելու և բռնության ենթարկելու փաստի վերաբերյալ փաստաբանի բողոքը և դրա քննության ընթացքում վերջինիս գործողությունները որպես գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը միջամտություն որակելը և այդ հիմքով փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը հանդիսանում է իրավապաշտպան գործունեության և շահերի պաշտպանության նկատմամբ պետական ոտնձգություն։

Հիշեցնում ենք, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, և պետության կողմից իրավապաշտպան գործունեության նկատմամբ նման վերաբերմունքն անթույալտրելի է, հակաօրինական  և դատապարտելի:

Ավելին` ՀՀ Հատուկ քննչական ծառայության նման վարքագիծը վերստին հաստատում է պետության կողմից ապօրինի գործողությունների միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը կոպտորեն  խոչընդոտելու, նման գործունեություն իրականացնող անձի նկատմամբ ապօրինի, առանց որևէ հիմքի քրեական հետապնդման միջոցով ճնշում գործադրելու արատավոր փորձի մասին: Նման գործելակերպը  հանդիսանում է Հայաստանի Հանրապետության՝ հանձինս ՀՔԾ-ի կողմից ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պարտավորությունների կատարումից հրաժարում, այլև մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում։

Ելնելով վերը շարադրվածից՝

հորդորում ենք ՀՀ իշխանություններին` մասնավորապես  ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, հավատարիմ մնալ և հետևողականություն դրսևորել իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի պահպանմանը` ապահովելով իրավապաշտպանների համար ներպետական օրենսդրությամբ և միջազգայնորեն հաստատված պարտավորությունների կատարումը,

Պահանջում ենք.

  • Անհապաղ դադարեցնել Տիգրան Հայրապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը,
  • Տիգրան Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնող քննիչին (քննչական խմբին, դատախազին) ենթարկել պատասխանատվության և արդյունքների մասին հայտնել հանրությանը։

 

1.          «Թրանսփարենսի Ինթերնեշնլ

հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

 

2.          «Իրավունքների պաշտպանություն

առանց սահմանների» ՀԿ

3.          «Հելսինկյան Քաղաքացիական

Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

4.          «Ա. Դ. Սախարովի անվան

մարդու իրավունքների պաշտպանության

հայկական կենտրոն» ՀԿ

 

5.          «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ 6.          «Իրավունքի գերակայություն» ՀԿ
7.          «Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների» ՀԿ 8.          «ԷկոԼուր» ՀԿ
9.          «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

 

10. «Նոր Սերունդ» ՀԿ
11. «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ն 12. «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն
13. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

 

14. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
15. «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

 

16. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
17. «Երաշխիք քաղաքացիական

հասարակություն կենտրոն» ՀԿ

 

18. «Հանրային տեղեկատվություն և

գիտելիքի կարիք» ՀԿ-ն

19. «Խոսքի ազատության

պաշտպանության կոմիտե» ՀԿ

20. “Գլոբալիզացիայի և տարածաշրջանային

համագործակցության վերլուծական

կենտրոն» ՀԿ

 

21. Բաց հասարակության հիմնադրամներ

 

22. Գորիսի մամուլի ակումբ ՀԿ
23. «Երևանի մամուլ ակումբ» ՀԿ

 

24. «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
25. «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 26. «Համագործակցություն հանուն

զարգացման» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31