Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկած «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքը օրեցօր նոր թափ է հավաքում: Մասնակիցների առօրյան հագեցած է բազմազան մրցույթներով, ուսումնամարզական պարապմունքներով ու տարաբնույթ վարպետության դասերով, որոնք անցկացնում են փորձառու մասնագետները, նաև` երգուպարով, մշակութային ծրագրով:
Օգոստոսի 18-ին խառը սկզբունքով համալրված դասակները հնարավորություն ունեին տեղադրված վրաններում ծանոթանալու քիմիական-կենսաբանական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում գործելու, ինչպես նաև հրաձգային զենքերի կիրառման հիմունքներին, ունկնդրեցին լրագրության վարպետության մասնագիտական դասը, ծանոթացան տեղեկատվական պատերազմի կարևորությանն արդի աշխարհում, ինչպես նաեւ քննարկեցին ժամանակակից երիտասարդությանն սպառնացող վտանգները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ