Լրահոս
Օրվա լրահոսը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինն ստացել է Արսեն Ավետիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը

Օգոստոս 18,2015 17:44

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինն այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ստացել է «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը։

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ վարչական շրջանների դատախազը հանձնարարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ հոդվածներով սահմանված կարգով շարունակել նյութերի նախապատրաստումը եւ  լուծել ընթացքը:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը նյութերն ընդունել է վարույթ, կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն։ Գրություն է ուղարկվել բժշկական կենտրոն՝ պահանջելով տրամադրել Ա.Ավետիսյանի հիվանդության պատմագիրը եւ բժշկական հետազոտության արդյունքները (այդպիսիք ունենալու դեպքում)՝ դատաբժշկական փորձագետներին ներկայացնելու համար։

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31