Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության այսօրվա նիստից պարզ է դարձել, որ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2015թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրով սահմանված 189 ԱՄՆ դոլարի փոխարեն:
Noteru.com կայքը այս առնչությամբ նշել է, որ այս սակագինը 2 անգամ ավելի էժան է քան Ուկրաինային մատակարարվող գազի գինը: Տնտեսագետ Նիկոլայ Կոլեսնիկովը կարծում է, որ Հայաստանն ի տարբերություն Ուկրաինայի արժանի է այս զեղչին. «Համեմատություններն այս պարագայում տեղին չեն: Այո, Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ գազը վաճառել այդպիսի գնով, բայց միայն բարեկամական պետություններին, իսկ Ուկրաինան այժմ իրեն այլ կերպ է դրսեւորում»:
Տնտեսագետի նման կարծիքի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Հայաստանը ժամանակին հրաժարվել է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչի արդյունքում երկրի տնտեսությունը շարունակվում է կախված մնալ ռուբլուց. «Կրեմլը, որպեսզի ինչ-որ ձեւով փոխհատուցի Հայաստանի տնտեսական կորուստները եւ գնաճը, որոշել է զեղչ անել»:
Նա Ուկրաինայի իշխանություններին խոսք է տվել հետագա բանակցությունների արդյունքում չկենտրոնանալ հազար խ/մ գազի համար 165 դոլար արժեքի վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ