ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ տիգրանակերտցի Էլդարը, ում Հայաստանում հրաժարվել էին մկրտել, մի քանի օր առաջ ստացել է նոր անձնագիր, որում ազգությունը նշվում է հայ, իսկ կրոնը` քրիստոնեություն: «Էլդարը, ով Հայաստան էր ժամանել Տիգրանակերտից (Դիարբեքիր) «Արի Տուն» ծրագրով Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու նպատակով, ցանկություն էր հայտնել մկրտվելու, սակայն ջանքերն ապարդյուն են անցել:
Հետ վերադառնալով Դիարբեքիր` ներկայացել է ոստիկանության անձնագրային բաժին, փոխել անձնագիրը, որում նշված է եղել, որ ինքը ազգությամբ թուրք է և դավանում է իսլամ, հրաժարվել է այս ամենից` ստանալով նորը, որում նշված է, որ ինքը հայ է և դավանում է քրիստոնեություն: Այլևս նա Էլդար չէ, այլ Փարամաս: Ապրես Փարամաս, դու շատ շատերից ավելի բարձր գտնվեցիր», – գրել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին հրաժարվել էր մկրտել երեք իսլամացած հայի:
Կեղծ տեղեկություններ մի տարածեք: Ոչ մի տեղ էլ նշված չի որ ինքը հայ է: Հայը նա է ով վրեժ ունի: Վրեժ չունեցողի իրան թող հայ չկոչի: Իսկ քրիստոնեությունը հայ ազգի կործանման պատճառն ա: