ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 22-ամյա երիտասարդ՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու կասկածանքով։
Անչափահասի հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու, սեռական բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Կապանի 22-ամյա բնակիչը 2015թ փետրվար – մայիս ամիսներին պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած անչափահասի հետ։
Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով 22-ամյա երիտասարդը 2015թ օգոստոսի 17-ին ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե