Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. Եղեռնի հուշահամալիրը եւ Մարզահամերգային համալիրը անձեռնմխելի գոտիներ են (Տեսանյութ)

Օգոստոս 18,2015 16:06

Հսկայական կառույցներն այդ տեղում դնելը իրատեսական չէ: Այս մասին օգոստոսի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին, ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Մի բան շատ պարզ է՝ Մարզահամերգային համալիրի տարածքը, որն իր գործառույթները պետք է պահպանի, ինչպես կար հաղորդագրության մեջ, եւ Եղեռնի հուշահամալիրը անձեռնմխելի գոտիներ են: Ես չեմ պատկերացնում, թե նրանք ինչի կարելի է վերածել եւ ինչ հնարավորության վրա կարելի է դնել այդ շենքերը: Վերջին հաշվով՝ նրանք դեռ մնում են մեր ազգային արժեքներից մեկը: Եթե մենք մոտենում ենք Եղեռնի համալիրին նույն ձեւով, այն տրամաբանությամբ, որ այն նույնիսկ հետո պետք է շահույթ բերի, ուրեմն՝ չգիտեմ, թե ինչպե՞ս կարելի է մտածել այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Անդրադառնալով բազմաֆունկցիոնալ համալիրում խաղատան առկայությանը՝ Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ Հայաստանը այնքան փոքր է, որ շատ մեծ տարածք պետք չէ անցնել խաղատուն գնալու համար. «Մենք պետք է զբաղվենք ընդհանրապես քաղաքի զարգացմամբ, եւ եթե առաջինը մուտք գործեց, մուտք կգործի նաեւ երկրորդը, երրորդը եւ դրա վտանգը կա վերջին հաշվով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31