Oգոստոսի 17-ին Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Իրանի ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցման կազմակերպության նախագահ Մոհամմադ Խազայիի և արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Վալիալլահ Աֆխամիի հետ:
Զրույցի ընթացքում դեսպան Թումանյանն առանձնացրեց երկու հանգամանք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար` երկկողմ ապրանքաշրջանառության ակտիվացման նպատակով առևտրի ռեժիմների վերանայման նշանակությունը և փոխադարձ ներդրումներին պետական աջակցության կարևորությունը՝ հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության և Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հանգամանքները:
Իր հերթին փոխնախարար Աֆխամին նշեց, որ ստեղծված նոր պայմաններում Իրանը շահագրգռված է զարգացնելու իր տնտեսական հարաբերությունները` առաջին հերթին հարևան երկրների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ