ԱՊՀ երկրների «Ռազմական համագործակցության-2015» հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժության շրջանակներում ՀՕՊ եւ հակահրթիռային պաշտպանության ուժերը Մերձմոսկվայում ամենաբարձր աստիճանի պատրաստվածության վիճակի են բերվել: Այս տեղեկությունն, ըստ «EADaily»-ի, հաղորդել է Ռուսաստանի օդային եւ տիեզերական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Զոլոտուխինը:
Նա նշել է, որ զորավարժությունների առաջին օրը՝ այսօր, մարտական ամենաբարձր աստիճանի պատրաստվածության են բերվել ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի պետությունների զինված ուժերի մոտավորապես 20 զորամասեր:
«Ավարտվել է զորավարժության ներգրավված երկրների զորքերի եւ ռազմական տեխնիկայի տեղակայման առաջին փուլը՝ Աստրախանի շրջանի «Աշուլուկ» զորավարժարանում: Այնտեղ տեղի կունենա «Ռազմական համագործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլը»,- ավելացրել է սպան:
Ընդհանուր առմամբ զորավարժություններում ներգրավված են մոտավորապես 1000 զինվորականներ եւ ավելի քան 200 միավոր օդային-տիեզերական ուժեր: Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 11-ը:
Կարդացեք նաև
Հաղորդվում է, որ Ռուսաստանից բացի, զորավարժությանը մասնակցում են Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Հայաստանը: ՀՕՊ համատեղ համակարգի մյուս մասնակիցները հանդես են գալիս որպես դիտորդներ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ