Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Ամոթի սահմանը որտե՞ղ է» (Տեսանյութ)

Օգոստոս 18,2015 14:12

«Գործարքից հետո կատարվող խոստումների նկատմամբ հասարակության վստահությունը զրոյական է»,- օգոստոսի 18-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» վաճառքին, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նա նշեց, որ կարեւորում է երեք հարց եւ նրանց պատասխանները՝ արդյոք գործարքը օրինակա՞ն է, արդյոք այն իրավակա՞ն է եւ արդյոք այն բարոյակա՞ն է. «Եթե արդեն գործարքի մեջ կետ կա, որ այնտեղ պետք է խաղատուն լինի, իսկ մենք իրավունքով արդեն սահմանել ենք, որ Երեւանում չպիտի խաղատուն լինի, արդեն օրինական չէ: Իրավակա՞ն է. ես իրավաբան չեմ, բայց շատ կասկածելի հանգամանքներ են ամբողջ գործարքի ընթացքում: 20 օր առաջ ձեւակերպված անհայտ ընկերություն, անհայտ ճակատագրով, անհայտ ֆինանսական պարտավորություններով եւ անցյալով, անհայտ վաստակով, եւ այս ահռելի շենքը, որ արդեն տարիներ շարունակ կարծես կա՛մ բալաստի նման գտնվում է կառավարության վրա եւ մեկից մյուսին է փոխանցվում, կա՛մ հակառակը՝ ինչ-որ մութ գործարքներ են շարունակ շուրջը եւ այսպիսի իրավիճակում է: Կարծում եմ՝ իրավունակության խնդիրը արդեն իսկ քննարկելի է եւ մասնագիտորեն ծանր հնարավոր հետեւանքներ կարող են լինել»:

Անդրադառնալով բարոյական կողմին՝ Հրանուշ Խառատյանը հիշեց ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանի մասին հայտարարությունը. «Ես կարող եմ ասել, որ երբ մեր երկրի նախագահը կուսակցապետերից մեկին՝ Գագիկ Ծառուկյանին, ուզում էր պատվազրկել, ուզում էր ներկայացնել նրա նկատմամբ իր եւ հանրային, իր կարծիքով, վերաբերմունքը եւ անընդհատ ասում էր, որ ամո՛թ է, որ այդպիսի կուսակցապետ է ներկայացնում Հայաստանին այս կամ այն տեղում, ինքը շատ հաճախ էր ամոթ բառն ասում: Ես անընդհատ լսելով «ամոթ» բառը ուզում էի հասկանալ՝ մեր նախագահի համար ամոթի սահմանը եւ չափանիշը ո՞րն է, ինչո՞վ է մարդը դատում: Այո՛ ամոթ է, ինձ համար էլ շատ հաճախ ամոթ է լինում, երբ մեր երկրի նախագահը տարբեր իրավիճակներում հայտնվում է, մեղմ ասած, ոչ հաճելի եւ բարոյական հարթության վրա: Ամո՛թ է, եւ ամոթի սահմանը նույնպես մի քանի հարթություն ունի, որոնցից մեկը արարքի արժեքներն են, հանրային որակավորումը արարքի եւ երեւույթի»:

Ազգագրագետը հետաքրքրվեց, թե այս դեպքում ամոթի սահմանը որտե՞ղ է, երբ այստեղ կա Հայոց ցեղասպանության թանգարանը, հուշահամալիրը, ցեղասպանության զոհերի սրբացում եւ այդ սուրբ զոհերի կողքին՝ ենթադրյալ զվարճատուն: Ըստ նրա՝ մեծ անամոթություն է նման որոշում կայացնելը եւ եւս մեկ դաշտ ապականելը. «Մարդիկ ինչպե՞ս պետք է գնան զվարճանան մի տեղ, որտեղ կողք կողքի սրբերի հիշատակը պետք է լինի: Արդեն իսկ ապականված է այդ տարածքը արդեն գործող ռեստորանով, արդեն իսկ այնտեղից լսվող անամոթ երաժշտությունը վիրավորում է, իմ կարծիքով, մեր հանրային զգացմունքները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    ամոթի սահմանը սորոսի գրանտի վրայով է: 😀
    Անցիալ տարի լավ էլ փակել ես, Հրնուշ : (y)

    Date of Grant Letter:
    2014-12-29
    Program:
    Civil Society
    Grant Number:
    18999
    Organization:
    Organization Hazarashen, Armenian Center for Ethnological Studies
    Contact:
    Hranush Kharatyan
    Grant Amount:
    $15,000.00

    և այլն…
    https://www.osf.am/about-company/grants-lists/2014/

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31