Գագիկ Բեգլարյանը կգնա ծնունդ, սակայն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց, որ Մոնակոյից է եկել` մասնակցելու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստին:
Արձագանքելով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մեկնել է Մոնակո` մասնակցելու գործարար Սամվել Կարապետյանի ծննդյան արարողությանը, սակայն ստիպված է եղել այցը ընդհատել` հոգեհանգստին մասնակցելու համար, պարոն Բեգլարյանն ասաց, որ ինքը 12 տարի Մոնակոյում չի եղել. «Ես Մոնակոյում եմ եղել 12 տարի առաջ, Մոնակոյում չեմ եղել ընդհանրապես, եւ ինչ-որ գրում են, որ ես գնացի-եկա, նորից գնում եմ, հայտարարություն եմ անում, որ գրողը դիտավորյալ մարդկանց ներկայացնում է սուտ տեղեկություններ: Ծնունդ անպայման գնալու եմ, բայց Մոնակոյում չի»:
Գագիկ Բեգլարյանը նաեւ անդրադարձավ Հայաստանով անցնող «Մետաքսի ճանապարհին» եւ Հյուսիս-հարավ ավտոճանապարհին: Առաջինի պարագայում Գագիկ Բեգլարյանը հույս հայտնեց, որ այն անխափան կկառուցվի, Հյուսիս-հարավի աշխատանքներն էլ, ըստ Գագիկ Բեգլարյանի, ընթանում են բարձր որակով:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ