Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆերդինանդ Առաքելյան. «Եղեռնի բլուրում հաճույքը անբարոյականություն է» (Տեսանյութ)

Օգոստոս 18,2015 15:11

«100 տարի է այդ դատը գնում է, ավելի խորն է, քան Նյուրնբերգը, ավելի մեծ մասշտաբ է գնալով ստանում, ի՞նչ ենք ասելու այն գերեզմանաքարերին, որոնք սկսեցին այս դատը 100 տարի առաջ»,- օգոստոսի 18-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին՝ ասաց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը:

Քանդակագործին հետաքրքիր էր նաեւ, թե ի՞նչ ենք ասելու Հռոմի պապին. «Ներողությո՞ւն, շնորհակալությո՞ւն, որ մեզ հնարավորություն տվեցիր տաշի-տուշի անել: Իրավական կողմերից ենք խոսում, բայց ինձ համար ավելի ցավոտ է բարոյական մասը: Ամբողջ կառավարության անդամները նստել այդ հարցը քննում են, ոչ ոք համարձակություն չունեցավ ասելու՝ ինչո՞ւ, ո՞նց: Քաղաքակրթության ճանապարհը հարթում են հարցականները, նույնիսկ այդ հարցականներից մեկը չէին կարո՞ղ ասել, խուլ ու համրի պես նստել են»:

Ֆերդինանդ Առաքելյանի կարծիքով՝ հուշարձանը հայերինը չէ, այլ՝ աշխարհինը, ուղղակի Հայաստանում է. «Մեր ոգով է կառուցվել, բայց ինքն իր ձեւով եւ բովանդակությամբ համամարդկային է: Համամարդկային է՝ այդտեղ ե՛ւ Հոլոքոստն է, ե՛ւ Կամբոջան է, ե՛ւ Ռուանդան է: Եվ վերջին հաշվով՝ այսքան աղմուկ ենք հանում, ճչում ենք հանուն ինչի՞, որ արժեք չունի՞ այդ հուշարձանը իր ոգով: Ես կարծում եմ, որ սա կանցնի այսպես, չեն լրջացնի, վերջին հաշվով սա ազգինն է, աշխարհինն է: Ես պրոֆեսիոնալ անկյունից ասեմ, որ աշխարհում չկա նման հուշարձան: Կան հուշարձաններ այդ թեմայով, բայց սա շատ բարձր է: Մի հուշարձան է, որը պայքար է տգիտության դեմ»:

Նա նկատեց, որ ռեստորանը, հյուրանոցը, խաղատունը, լողավազանը հաճույքի համար է, իսկ Եղեռնի բլուրում հաճույքը, ըստ նրա, անբարոյականություն է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31