Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի ազատագրման» ադրբեջանական կազմակերպությունը Վրաստանի դեսպանատան առջեւ ցույց է անցկացրել. Intefax.az

Օգոստոս 18,2015 13:48

«Ղարաբաղի ազատագրման» հասարակական կազմակերպությունն այսօր բողոքի ակցիա է անցկացրել Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան առջեւ: Այս տեղեկությունը Interfax.az-ին հայտնել է ՀԿ-ի ղեկավար Ակիֆ Նագին:

Ակցիան տեղի է ունեցել որպես բողոքի ցույց կապված հայ սահմանապահների կողմից Վրաստանի քաղաքացի, ծագումով ադրբեջանցի Տուրգայ Միքայլովի ձերբակալման առնչությամբ, ինչպես նաեւ, նրանց պնդմամբ՝ «հայերի կողմից Հայաստանի սահմանի մոտ գտնվող, ադրբեջանցիներով բնակեցված վրացական տարածքների գրավելու առնչությամբ»:

«Ոստիկանությունը թույլ չի տվել մեզ մոտենալ դեսպանատան շենքին, սակայն Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուր Շարաշենիձեն (լուսանկարում) ընդունել է ՀԿ-ի երկու անդամների, որոնք նրան հայտնել են մեր անհանգստությունը կապված Տուրգայ Միքայլովի եւ ադրբեջանցիներով բնակեցված վրացական տարածքների գրավման եւ ՀԿ-ի մի քանի ակտիվիստներին, այդ թվում անձամբ ինձ Վրաստանի տարածք ներս չթողելու համար»,- ասել է Ա.Նագին:

ՀԿ-ի ղեկավարի խոսքերով՝ նա եւ իր կազմակերպության մեկ ակտիվիստ ձերբակալվել են ոստիկանության կողմից եւ որոշ ժամանակ անց ազատ են արձակվել:

Հաղորդվում է, որ բանակցությունների արդյունքում Վրաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ին իր երկրի տարածքային ամբողջականության մասին մտահոգվելու համար:

Վրաստանի իշխանությունները զբաղվում են Միքայլովի ազատ արձակման հարցով եւ այդ հարցը օրերս իր լուծումը կստանա: Ադրբեջանում Վրաստանի դեսպանը ՀԿ-ի ներկայացուցիչներին խոստացել է նրանց դժգոհությունները հայտնել Վրաստանի իշխանություններին:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հարգելի Առավոտ, մի հատ կպարզաբանե՞ք, թե ըստ այս հրապարակման, որո՞նք են ադրբեջանցիներով բնակեցված վրացական տարածքները:

    • Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ says:

      Հարգելի Տիգրան,

      Սա մեր նյութը չէ, մենք վերցրել եւ թարգմանել են Interfax.az կայքից: Իսկ այնտեղ ընդամենը նշված է, թե այդ տարածքների հարցով այդ ՀԿ-ն անհանգստություններ է հայտնել:

      Նյութի հեղինակը չի մասնավորեցնում, թե ինչ տարածքներ են դրանք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31