Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

 Հայաստանը տարածաշրջանի միակ պրոիրանական երկիրն է

Օգոստոս 18,2015 13:42

«Հայ-իրանական հարաբերություններում անընդհատ հետահայաց նայել Ադրբեջանին, ճիշտ չէ: Մենք մեր հարաբերությունները պետք է զարգացնենք անկախ Իրան-Ադրբեջան հարաբերություններից»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի գնահատմամբ, Իրան-Ադրբեջան հարաբերություններում տնտեսական առաջնություններ կան, բայց, միաժամանակ, կողմերի միջեւ առկա է վստահության պակաս, խնդիրների մի ողջ բույլ, մասնավորաբար Իրան-ադրբեջանական սահմանային խնդիրներ, մշակութային, Կասպից ծովի սահմանազատման հարցեր, Իրանի հյուսիսային շրջաններում ադրբեջանական պանթուրքիստական հավակնություններ եւ այլն: Այս առումով, իրանագետը կարեւոր է համարում այն, որ Իրանն ընդհանրապես իր հարաբերությունները կապում է ոչ միայն տնտեսական հարցերով: Օրինակը`Սիրիայի հետ հարաբերություններն են, որոնք բացառապես քաղաքական եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ են լուծում: Լինելով անգամ պատժամիջոցների տակ, Իրանը շարունակում է բավական մեծ գումարներ տրամադրել Ասադի կառավարությանը, որի վերադարձը բավական մշուշոտ է:

«Իրանցիները քաջ գիտակցում են, որ տարածաշրջանում պրոիրանական կողմնորոշում ունեցող միակ երկիրը ՀՀ-ն է ու պատերազմի տարիներին դա բազմիցս ապացուցվել է»- ասում է Վարդան Ոսկանյանը`հավելելով, որ սա չի նշանակում, որ պետք է կուրանանք. «Պիտի շարունակենք ակտիվ աշխատել, ներսում լոբբիստական գործունեություն ծավալել`անկախ Իրան-Ադրբեջան հարաբերություններից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31