Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարուցվել է  քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ

Օգոստոս 18,2015 13:38

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ։

2015թ. օգոստոսի 18-ին` ժամը 07:30-ին, ահազանգ է ստացվել Երեւանի բնակչուհի Ս.Սարուխանյանից, որ տղան սպանվել է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1990թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դին` գլխի շրջանում վնասվածքներով:

Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 18-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դիակը հայտնաբերել է մայրը։ Սպանված երիտասարդը նշված տանը բնակվել է եղբոր հետ, իսկ մայրը՝ երրորդ որդու տանը։ 2015թ. օգոստոսի 18-ին առավոտյան մայրն այցելել է որդիներին եւ տան հյուրասենյակում՝ բազմոցի վրա պառկած, հայտնաբերել Վլ.Կարապետյանին՝ սպանված։

Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված արյան հետքերով` դատակենսաբանական փորձաքննություն:

Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Մալաթիայի բաժնին՝ միջոցներ ձեռնարկել հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31