Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը թուրք վազորդուհի, 1500 մետր վազքում Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ասլի Չաքըն Ալպտեկինին արգելված դեղամիջոց օգտագործելու համար զրկել է օլիմպիական մեդալից:
Մարզուհու գործով հետաքննությունն սկսվել է 2013 թվականի մայիսին՝ IAAF-ի նախաձեռնությամբ վազորդուհու բիոլոգիական անձնագրում կասկածելի տվյալներ հայտնաբերելու պատճառով: Ալպտեկինն արդեն մեկ անգամ երկու տարով հեռացված է եղել մրցումներից՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում դրական դոպինգ թեստի պատճառով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reuters-ի