Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրանագետ. Իրանից Հայաստան գազ արտահանման մասին այսօր խոսելն անլուրջ է

Օգոստոս 18,2015 13:18

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անցած շաբաթ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ սեպտեմբերի վերջին Չինաստան այցի ընթացքում, քննարկվելու է նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հարցը: «Օրակարգում լինելու է նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը, մենք ունենք առաջարկներ շատ կազմակերպություններից, բայց երկուսն ենք առանձնացրել: Չինական կողմից առաջարկներ ենք ստացել երկաթգծի հետ կապված, ինչպես նաև հայտնել ենք մեր առաջարկների մասին»,- ասել էր նախարարը` շատ մանրամասներ չներկայացնելով իրանական կողմի մասնակցության ձեւաչափից: Միայն հայտնել էր, որ չինական կողմը շահագրգռվածություն ունի և լավ առաջարկներ է ներկայացրել:

Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման համաձայնագիրը ստորագրվել է դեռ 2009-ին, այն հնարավորություն կտա Հայաստանին էներգակիրների և այլ ապրանքների փոխադրումն իրականացնել այլընտրանքային ճանապարհով։ Հայաստանի ներկայիս երկաթգծային կոմունիկացիաներն արտաքին աշխարհի հետ ապահովվում են միայն Վրաստանի տարածքով։ Երկաթգծի երկարությունը կկազմի 470 կմ, որից 60 կմ-ը անցնելու է Իրանի տարածքով՝ մնացածը Հայաստանի։

Իրանագետ Վարդան Ոսկանյանն այս երկաթգիծը Հայաստանի համար ռազմավարական, հոգեբանական, քաղաքական նշանակության է համարում, որը Հայաստանը կդարձնի տարածաշրջանային խաչմերուկ`դուրս բերելով մեր երկիրը շրջափակումից: Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում խոսելով այդ մասին, իրանագետը դրական համարեց այն, որ ծրագիրը կառավարության առաջնահերթություններից է եւ ողջունեց կառավարության ջանքերը`այս ծրագրի համար ֆինանսավորումներ գտնելուն ուղղված:

Երրորդ բարձրավոլտ կայանը, Մեղրու ՀԷԿ-ը եւ այլն, սառեցված ծրագրեր էին, որոնք Իրանի նկատմամբ պատժամիջոցները մեղմացնելու որոշումից հետո սկսել են տեղաշարժվել, բայց այս նոր աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Իրանի հետ կապված աննախադեպ հնարավորություններ են ստեղծված, Հայաստանն ի՞նչ քայլեր է անում, այն պարագայում, երբ ամբողջ աշխարհը ակտիվորեն փորձում է հարաբերություններ կառուցել Իրանի հետ`հարցին ի պատասխան իրանագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ պատժամիջոցների ռեժիմը Իրանի նկատմամբ դեռ շարունակվում է:

Այս իրավիճակում, բանախոսը նկատում է, որ նախապատրաստական աշխատանքներից զատ՝ որեւէ այլ գործողություն անհնար է իրականացնել: Այս առումով, նա համարում է, որ ՀՀ-ի դիրքերը ամուր են, մանավանդ, որ Հայաստան է այցելել Իրանի փոխնախագահը, որը փաստացի վարչապետի գործառույթներ իրականացնող պաշտոնյա է: «Նման բարձրաստիճան անձի այցելությունը հենց Հայաստան չափազանց կարեւոր է: Իսկ շտապողականությունը, ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա: Ցանկացած այցելություն կամ գործողություն, պիտի միտված լինի որոշակի ծրագրի լուծման: Մենք ունենք պայմանավորվածություններ, լրացուցիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու կարիք չկա: Անհրաժեշտ է զուտ ֆինանսական ներդրումներ, որի մի հատվածը Իրանը պատրաստակամություն է հայտնել իրականացնել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին, իրանագետը նկատեց, որ պատվիրակությունների այցերի մասին խոսակցությունների մակարդակից այն կողմ չեն գնացել, ուստի անհանգստության խնդիր չկա:

Նոր նախաձեռնությունները Իրան-Հայաստան հարաբերություններում, իրանագետը դիտարկում է այն համատեքստում, թե դրանք որքանով են իրականանալի: Իրանից գազի արտահանումը Հայաստան օրինակ, նա համարում է հսկայածավալ ներդրումների հարց, որն առայժմ իրականանալի չէ: Խոսքը 10 միլիարդ ներդրման մասին է: Բանախոսը հիշեցնում է, որ Իրանը դեռեւս պատժամիջոցների տակ է ու այս պահին նման ծրագրերի մասին խոսելն անլուրջ է: «Քայլեր պետք է ձեռնարկել իրատեսական դաշտում, իսկ դրանք առկա պայմանավորվածությունների առաջնահերթ կյանքի կոչումն է, հետո նոր նախաձեռնություններով հանդես գալը»,- ասաց նա:

Հիշեցնենք, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը պիտի վավերացնի ԱՄՆ Կոնգրեսը, մինչեւ սեպտեմբերի 17-ը: ԱՄՆ-ի գործող վարչակարգը Իրանի շուրջ զարգացման գործընթացներին դրական է տրամադրված, բայց Վարդան Ոսկանյանը էական է համարում այն հանգամանքը, որ Կոնգրեսում հակաիրանական լոբբին ուժեղ է: Այս իմաստով, նա դժվարանում է կանխատեսումեր անել`ի՞նչ որոշում կկայացնի Կոնգրեսը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31