Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վթար` ծանր հետևանքով

Օգոստոս 18,2015 13:03

Երեկ երեկոյան Գյումրու բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ավտովթարից տուժած 6 քաղաքացի։ Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում` Ջաջուռի մոտակայքում շրջված ավտոմեքենայի ուղևորներից մեկն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ 4-ը` մարմնական տարբեր վնասվածքներով` բաց վերքեր, փափուկ հյուսվածքների սալջարդեր, դեռևս գտնվում են հիվանդանոցում` մասնագետների հսկողության ներքո։

Տուժածներից մեկի` Մեծ Բրիտանիայի 17-ամյա քաղաքացու մոտ կրծքավանդակի բազմակի վնասվածքներ են առկա, այդ թվում` հեմոպնևմաթորաքս։ Գյումրու ԲԿ-ում ստացել է բժշկական անհրաժեշտ օգնություն։ Գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է հիվանդի տեղափոխումը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տուժածն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմուքում, վիճակը գնահատվում է ծանր կայուն։ Հետագա բուժումը կստանա բազմապրոֆիլ հիվանդանոցի թոքաբանների հսկողությամբ։

Բոլոր տուժածներն անցել են գործիքային և լաբորատոր անհրաժեշտ հետազոտությունները։

Տեղեկացնենք նաև, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհին շրջված ավտոբուսի տուժած բոլոր ուղևորները լավացումով դուրս են գրվել։

ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքում և ըստ անհրաժեշտության արագ կազմակերպում է վթարների, պատահարների, թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիներին մասնագիտական բժշկական օգնությունը։ Հարկ եղած դեպքում ՀՀ ԱՆ գլխավոր և հանրապետության առաջատար մասնագետների ընդգրկմամբ կոնսիլիումներ են իրականացվում, տարբեր հետազոտություններ կատարվում։ Երբեմն մասնագետների և տեխնիկական մեծ ներուժ կենտրոնացնելու անհրաժեշտություն է առաջանում։ Սակայն, նման դեպքերի հետևանքներից կարելի է հնարավորինս խուսափել, եթե մեր բոլոր վարորդներն և հետիոտնները խստորեն հետևեն ճանապարհային երթևեկության կանոններին, եթե խստորեն կիրառվեն սննդամթերքի պահպանման և սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առողջ ապրելակեպի կանոնները։ Խոսքը ոչ թե առողջապահական համակարգի ներուժի վատնման մասին է, այլ առաջին հերթին մեր քաղաքացիների առողջության պահպանման։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31