Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին»-ը սեպտեմբերի 1-ից իշխանությունների «խելքը գլուխն է հավաքելու»

Օգոստոս 18,2015 12:59

«Մենք հենց սկզբից էլ ասել ենք, որ մեզ աուդիտն իրականում տենց չի էլ հետաքրքրում: Անգամ իրենք հայտարարել էին, որ մենք իրենց մի փոքր շանս տվեցինք, որ իրենք իրենց ասած աուդիտի միջոցով, գործընթացների միջոցով այս ամեն ինչը ծածկեն անցնի գնա, բայց ոնց որ իրենք չեն օգտվում այս առիթից»,- այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի էլեկտրական ցանցերում սպասվող աուդիտին, ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 13-ին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացնելու համար որոշել է պայմանագիր կնքել «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» փակ բաժնետիրական ընկերության հետ:

Voch-Talanin

Այս առնչությամբ Արթուր Քոչարյանը նշեց, որ իրենք չեն պատրաստվում իշխանության հետ բովանդակային քննարկման մեջ մտնել. «Մենք պահանջ ենք դրել: Թե ինչ միջոցներով կանեն դա, նրանց խնդիրն է: Հիմա մենք չգիտենք, թե ինչ կազմակերպություն է, ինչ է: Պարզապես մինչեւ հիմա ժամկետներ չեն էլ նշել աուդիտի: Մենք էլ չենք նայելու իրենք ինչ են անում, ինչ չեն անում»:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամն ասաց, որ շուտով իրենք որոշակի քայլերի են դիմելու, որից հետո «իրենք խելքի կգան: Սեպտեմբերի 1-ից մենք իրենց խելքը իրենց գլուխը կհավաքենք»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31