Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ «Յուվենտուսը» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել մոտ 20 միլիոն եվրո եւ այդ առիթով Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան չորեքշաբթի օրը հանդիպելու է թուրինյան ակումբի ղեկավարության հետ:
Իտալացի լրագրող Ջանլուկիա դի Մարցիոյի տեղեկություններով, այդ գործարքը կատարել պնդում է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:
Մխիթարյանը թուրինյան ակումբի պահեստային տարբերակն է, որը դեռ հույս ունի ձեռք բերել Օսկարին՝ «Չելսիից» կամ էլ Իսկոյին՝ «Ռեալից»:
Մխիթարյանը «Բորուսիայում» խաղում է 2013 թվականից եւ հայտարարել է, թե այս մրցաշրջանում իր թիմից հեռանալու մտադրություն չունի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ