Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Քոչարյան. «Ոտքի՛, Հայաստան»-ի հայտարարությունը օգուտ է Հանրապետական կուսակցությանը

Օգոստոս 18,2015 12:28

«Իսկականից ուղղակի ծիծաղելի է այդ ասածը, որովհետեւ Բաղրամյանից գնացողներից հետո իրենք մնացին, իրենցով այդ ամեն ինչը մարվեց գնաց: Պարզապես չենք ուզում մտնել այդ խոսակցությունների մեջ: Մենք երեկ ժողով ունեինք: 5 րոպե էլ չտեւեց, որ մենք անդրադառնանք իրենց տեքստին»,- անդրադառնալով «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի երեկվա հայտարարությանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Ոտքի՛, Հայաստան» շարժումը հայտարարություն էր տարածել, որում կասկածներ էր հայտնում Հայաստանի էլեկտրական ցանցերում սպասվող աուդիտի համար ընտրված «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ընկերության գործունեության առնչությամբ: Հայտարարության մեջ նաեւ մեղադրանքներ կային հունիսի 28-ին Բաղրամյան պողոտան լքած «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին:

Arthur-Qocharyan

Արթուր Քոչարյանը նշեց, որ ժողովուրդը տեսնում է «Ոտքի՛, Հայաստան»-ի գործունեությունը Հանրապետության հրապարակում: «Մյուս կողմից էլ միգուցե իրոք անկեղծ են, բայց չի ստացվում: Անգամ ժամանակ էլ չենք տրամադրել, որ լուրջ քննարկենք իրենց ասածը: Ինձ թվում է՝ ուրիշ այլ ուժ, որ հայտարարություն աներ ավելի շատ կմտածեինք, քան իրենք, որ նման բաներ են ասում: Իրենք այսօր ուշադրության կենտրոնից դուրս են»:

Արթուր Քոչարյանը տեղեկացրեց, որ «Ոչ թալանին»-ը «Ոտքի՛, Հայաստան»-ի հետ քննարկումներ ունեցել է որոշ ժամանակ առաջ եւ զգուշացրել են սպասվող իրադարձությունների մասին. «Ասել ենք այն՝ ինչ-որ այսօր լինում է իրենց հետ: Իրենք մեզ չլսեցին եւ առանց նախօրոք պատրաստվելու եւ աշխատանքի փորձում են ինչ-որ բաներ իրականացնել, որ չի ստացվում»:

Անդրադառնալով «Ոտքի՛, Հայաստան»-ի հայտարարությունում տեղ գտած միավորվելու կոչերին, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամն ասաց, որ դա իմաստ չունի եւ դրա խնդիրը չկա: «Իրականում ժողովուրդը միավորված է: Պարզապես ժողովուրդը շատ ուշադիր նայում է, թե որ խումբն է արդյունավետ գործում եւ նրանց հետեւից էլ գնում է: Մենք սեպտեմբերի 1-ին հավաք ունենք Սիրահարների այգում: Հենց այդտեղ կտեսնեք մեր հաջորդ քայլերը»:

Արթուր Քոչարյանը կարծում է, որ երեկ տարածված հայտարարությունն օգուտ է իշխանությունը: «Ցանկացած նման հայտարարություն քո դաշտում գտնվող մարդկանց նկատմամբ, միանշանակ օգուտ է Հանրապետական կուսակցությանը, որովհետեւ եթե դու թիրախավորում ես, բացի Հանրապետականից մնացած այլ ուժերի, ինքնըստինքյան օգուտ ես տալիս այս ամեն ինչին, ինչ կատարվում է»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31