Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը կառավարության արագացված նիստ արեց. գնում է արձակուրդ

Օգոստոս 18,2015 11:55

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստը վարելիս, կարելի է ասել, ճամպրուկային տրամադրությամբ էր, նիստի օրակարգը զեկուցող պաշտոնյաները խոսքը դեռ չավարտած, վարչապետը  հարցնում էր՝ հարցեր կա՞ն, եւ անմիջապես ասում՝ չկան, հաստատեք: Վարչապետն արագ-արագ անցնում էր օրակարգի հարցերի վրայով ու ինքն էլ աշխատում էր շատ հարցեր չտալ:

Վարչապետի տեմպից նախարարներն ու նրանց տեղակալները, նույնպես արագ-արագ էին հարցը զեկուցում: 21 հարցից բաղկացած օրակարգն այսօր տեւեց 20-25 րոպե:
Վարչապետի շտապողականության պատճառը, հավանաբար, արձակուրդ մեկնելն էր: Կառավարության հաջորդ նիստը, ըստ որոշ տեղեկությունների, կլինի հաջորդ ուրբաթ օրը, երբ վարչապետն արձակուրդից վերադարձած կլինի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31