Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն երկրորդ փուլում ստանալու է բացարձակ մեծամասնություն. «Ժողովուրդ»

Օգոստոս 18,2015 11:52

Արձանագրենք, որ խորհրդարանական համակարգի երկրորդ փուլը լիովին տարբերվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլից։ Եթե երկրորդի պարագայում դա հարկադիր քայլ է՝ ընտրված նախագահ ունենալու համար, ապա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը դրսետրվում է իբրեւ հակաժողովոդավարական մեխանիզմ, քանզի բացառում է համեմատաբար ցածր տոկոսներ ստացած կուսակցությունների դերակատարությունը խորհրդարանում։ Նախ վերջիններս զրկվում են երկրորդ փուլին մասնակցելու հնարավորությունից։

Ենթադրենք մի իրավիճակ, երբ երեք կուսակցություն ստացել են բավականին մեծ տոկոսներ, եւ դրանցից մեկը լոկ չնչին ձայներով է ետ մնացել։ Ի՞նչ է, այդ կուսակցությունը պիտի չմասնակցի՞ կառավարության ձեւավորման գործընթացին ու բավարարվի ոչինչ չասող մանդատներով։ Իսկ որ խորհրդարանական ընդդիմադիր մանդատը գրոշի արժեք չի ունենալու կայուն մեծամասնության առկայության պարագայում, դա ապացուցվում է այս նախագծով։

Ի վերջո, Հայաստանի դեպքում ՀՀԿ-ն երկրորդ փուլում ստանալու է բացարձակ մեծամասնություն, իսկ մնացածները խորհրդարանում ճառ ասող են լինելու։ Ի տարբերություն ներկայիս իրավիճակի, երբ գուցե տեսականորեն չի բացառվում ՀՀԿ-ից մի քանիսի հեռանալու պարագայում խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների մեծամասնություն ունենալը, ապա նոր նախագծով այս ճանապարհը եւս իսպառ փակվում է, եւ պառլամենտում վերանում է առնվազն 5 տարի իշխանություն փոխելու հնարավորությունը։

Նման պարագայում պետական այդ ինստիտուտը անխուսափելիորեն կորցնելու է իր՝ հակակշռի դերակատարությունը։ Վերացնելով կոալիցիոն կառավարություն կազմելու ժողովրդավարական սկզբունքը՝ Սերժ Սարգսյանը բացառում է նաեւ մյուս կուսակցությունների հետ պայմանավորվելու ու զիջումների գնալու հավանականությունը։ Ցուցադրաբար երկու-երեք 5 հոգանոց խմբակցություններ ձեւավորելով՝ Սարգսյանը դրան հարկադրում է մեծ մասշտաբներ ունեցող մի մեծամասնություն, որը կախված չէ որեւէ ինստիտուտից եւ ցանկացած պահի կարող է հոշոտել կուսակցական «վոժդին» ընդդիմանալ փորձող վարչապետին կամ նախագահին։

Հիշեցնենք, որ «Հայեցակարգում» իշխանությունը խոստանում էր ստեղծել կառավարման ամենաժողովրդավարական համակարգը, մինչդեռ այս նախագծով ստանում ենք ՀՀԿ-ի առաջնորդի սահմանադրական դիկտատուրան եւ ուրիշ ոչինչ։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31