Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ քանդակի երկրորդ միջազգային սիմպոզիումը

Օգոստոս 18,2015 10:58

2015 թվականի քանդակի միջազգային սիմպոզիումը նվիրված էր Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին և կրում էր «Սրբացյալ ընքանիքներ» խորագիրը: Այս տարի, ինչպես նախորդ սիմպոզիումին ևս մասնակցում էին 10 մասնակից, չնայած, որ պետք է մասնակցեին իննը, բայց որոշվել էր հրավիրել ևս մեկին:

Մանսկիցներն այս տարի ևս ներկայացնում էին տարբեր երկրներ`Թերի Լոուրես – Բելգիա, հեղինակել էր «Հայաստանի անցյալն ու ապագան,, քանդակը, Գադահտար Օջհա ֆրանսաբնակ հնդիկ, հեղինակել է ,,Սանդուխք դեպի դրախտ,, քանդակը, Ստեֆանո Սաբետե – Իտալիա, «Քարե ծաղիկ» , Արտյոմ Մեդվեդև – Բելոռուսիա, «Հակամարտություն» , Անդրանիկ Բալաբանյան – Երևան, ,,Ցուլը,, , Էդգար Սուքիասյան – Երևան, ,,Անստրակցիա,, , Աշոտ Երիցյան – Երևան, «Ընտանիք» , Կամո Սարիկյան – Գյումրի, «Արևելք-արևմուտք» , Հովհաննես Մնոյան – Գյումրի, «Հայ կինը» և սիմպոզիումի մասնակից միակ կինը` Մայա Ավագյանն Աշտարակից կերտել էր «Հավքը» քանդակը:

Սիմպոզիումի աշխատանքները դիտելու համար, սիմպոզիումի տարածք էին այցելել Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատուներ: Շրջելուց, աշխատանքները դիտելուց հետո, սիմպոզիումի մասնակիցներին ողջունեցին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հուշարձանների պաշտպանության տեսչության պետ Արտաշես Կարապետյանը: Հատկապես բարձր գնահատվեց սիմպոզիումի կազմակերպիչ քանդակագործ Արթուր Գևորգյանի, արդեն թվով երկրորդ նմանատիպ մասշտաբային սիմպոզիում կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար: հաշվի առնելով ձեռք բերված հաջողությունները, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստացավ աջակցելու կազմակերպիչներին հետագա սիմպոզիումների կազմակերպչական հարցերում և քանդակների իրենց արժանի վայրերը գտնելու և տեղադրվելու հարցում: Միջոցառման ավարտին սիմպոզիումի մասնակիցներին տրվեցին պատվոգրեր և նվերներ: Քանդակի միջազգային երկրորդ սիմպոզիումը ևս հաղթող չունեցավ, հաղթողի փոխարեն եղան երկու երկրորդ և մեկ երրորդ մրցանակակիր:

Շիրակի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31