Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանին սպառնացող մեծագույն վտանգն անապատացումն է. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 18,2015 10:53

Երրորդ հանրապետության քաղաքացին հերթական անգամ սեփական մաշկի վրա է զգում գլոբալ օրակարգի ազդեցությունը։ Նկատի ունենք՝ անմիջապես առնչվում է այն խնդրի հետ, որի մասին երկար տարիներ լսում է հեռուստացույցով՝ Գրենլանդիայի, Վանուատույի, Կանադայի, Միացյալ Նահանգների, Ավստրալիայի եւ տասնյակ այլ երկրների բնակիչների եւ պաշտոնյաների շուրթերից։

Խոսքը գլոբալ ջերմացման եւ նրա ազդեցության մասին է։ Առաջին անգամ է, թերեւս, որ կլիմայի գլոբալ փոփոխության խնդիրը դառնում է հայաստանցիների առտնին քննարկման առարկա։ Իհարկե, դեռ փաստ չէ, որ այս տարվա սաստիկ շոգերը կրկնվելո՞ւ են նաեւ հաջորդ տարի, բայց բարձր ջերմային ֆոնի այսպիսի աննախադեպ տեսականությունը բնական անհանգստություն է առաջացնում։

Երկրագնդի ջերմոցային էֆեկտը նվազեցնելը հիմա արդեն ավելի ու ավելի հաճախ է քննարկվում միջազգային եւ միջպետական տարբեր ֆորմատներում, եւ այստեղ հիմնական անելիքը, իհարկե, խոշոր արդյունաբերական երկրներինն է, որոնք պետք է լրջագույն քայլեր ձեռնարկեն ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու համար, որովհետեւ հիմա արդեն բազմաթիվ գիտնականներ ապացուցված փաստ են համարում, որ կլիմայի գլոբալ փոփոխության պատճառը ածխաթթու գազի արտանետումներն են, որոնք երկրագնդի մթնոլորտում թանձր շերտ են գոյացրել, ստեղծելով ջերմոցային էֆեկտ։ Բայց կան նաեւ գիտնականներ, ու բավականին լուրջ գիտնականներ, ովքեր այս վարկածը կասկածելի են համարում, հիմնվելով այն փաստի վրա, որ երկրագնդի գոյության ողջ ընթացքում կլիմայի անընդհատ փոփոխություններ են արձանագրվել, եղել է գլոբալ սառեցում, հետո՝ գլոբալ տաքացում՝ դեռեւս տասնյակ հազար տարիներ առաջ։ Ապացուցված փաստ է, որ վերջին մի քանի հազար տարում օվկիանոսի մակարդակը բարձրացել է, այսինքն՝ եղել է գլոբալ ջերմացում՝ նույնիսկ առանց ածխաթթու գազի արդյունաբերական արտանետումների։ Բայց գոնե այս պահի դրությամբ պաշտոնական վարկածն այն է, որ գլոբալ ջերմացումը ածխաթթու գազի արտանետումների հետեւանք է։

Ամեն դեպքում՝ անկախ պատճառներից, կլիմայի փոփոխությունը փաստ է, եւ այս կոնտեքստում Հայաստանին սպառնացող մեծագույն վտանգն անապատացումն է։ Վերջին 25 տարվա ընթացքում մեր երկրում հազարավոր հեկտարների անտառներ են հատվել ու կանաչ տարածքներ են վերացվել, գետերի էկոհամակարգերը հէկերի կառուցման արդյունքում խախտվել են, մսխվել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանը, իսկ նոր ջրամբարներ չեն կառուցվել, կառուցված ջրամբարներն էլ հաճախ չեն լցվում սակավաջրության պատճառով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31