Նոր ուսումնական տարվան դեռ 10 օր կա, բայց մի խումբ երիտասարդ ուսանողներ սեպտեմբերի 1-ին դասադուլ են հայտարարել: Նրանք «թռնելու» են դասերից ոչ թե այն պատճառով, որ բողոքում են բարձր վարձավճարների դեմ, այլ պայքարում են սահմանադրական բարեփոխումների դեմ:
«Դասադուլ» հայտարարած երիտասարդները սեպտեմբերի 1-ին հավաքվելու են Ազատության հրապարակում եւ փորձելու են մարդկանց քաղաքացիական գիտակցությունը բարձրացնել: Նախաձեռնության անդամ Զարուհի Սիմոնյանը, ով սովորում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսում, այդ օրը համալսարան չի հաճախելու:
Նա ասում է, որ սկզբնական շրջանում դասադուլը կրելու է իրազեկող բնույթ: «Ամբողջ ուսանողությանը ներկայացնելու ենք, թե ինչ խնդրի առաջ ենք կանգնած՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ: Նպատակը պետք է լինի՝ իրազեկել, բացատրել, երիտասարդներին, թե ինչպիսի վտանգի առաջ ենք կանգնած, բարձրացնելով քաղաքացիական գիտակցությունը՝ պատրաստվում ենք հետագայում միասնական «ոչ»-ի ճակատով պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում