Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդային շրջանի որոշ մատնիչներ արժեւորվել են անկախացած Հայաստանում

Օգոստոս 18,2015 10:36

Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» գրքի հերոս նախկին քաղբանտարկյալներից ոմանք վկայել են, թե այդ տարիներին իրենց հալածածները բարձրաստիճան պաշտոնյաներ են դարձել նորանկախ Հայաստանում:

Ասենք, «Հայաստանի վերամիավորման միության» անդամ, 1971 թվականին 3 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Սուրեն Մելիքյանը պատմել է. «10-րդ դասարանում մեր խմբակներից մի քանիսը մատնության հետեւանքով բացահայտվեցին… Մատնիչը հետագայում՝ խորհրդային տարիներին բարձր պաշտոններ էր զբաղեցնում ոստիկանության համակարգում: Անկախ Հայաստանում նույնպես աչքաթող չարվեց, շարունակեց պաշտոնավարել: Բարձր պաշտոններ զբաղեցրեց մաքսայինում, դարձավ Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Մինչ օրս էլ պաշտոնավարում է»:

Իսկ նույն միության անդամ, 1971-ին 3,6 տարվա ազատազրկման դատապարտված Յուրիկ Բուդաղյանը պատմել է. «Էրեբունու բաժնում մի սրիկա ոստիկան կար՝ ավագ լեյտենանտ, որն անընդհատ բանսարկություններով էր զբաղվում, փորձում էր արհեստական դժվարություններ ստեղծել ինձ համար… Հետագայում՝ անկախ Հայաստանում այդ ոստիկանը կոչումներ ու բարձր պաշտոններ ստացավ»:

«Առավոտ» օրաթերթ
18.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Անուններն, անուններն ասեք: Անուններն ինչո՞ւ չեք ասում: Վախենում ե՞ք, թե՞ ոնց: Էսքանն էլ չասեիք: Իսկ իմ կարծիքով ՀՀ պալատաական գրեթե ողջ վերնախավը` ընդհուպ մինչեւ վարչության պետեր, այդ նուն կարգի մարդիք են, եւ քանի դեռ դրանք են նստած այդ պաշտոններին, ՀՀ-ում ոչ մի լավ բան չի լինի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31