Լրահոս
Օրվա լրահոսը

Ում կյանքը անիծել է

Օգոստոս 18,2015 10:10

70 տարի մենք ապրել ենք մի երկրում, որի օրհներգը (1944 թվականից իշխող եւ միակ կուսակցության օրհներգը) սկսվել է հետեւյալ բառերով՝ «Ելիր, ում կյանքը անիծել է»: Հայերեն, ի դեպ, այս տեքստը թարգմանել է Եղիշե Չարենցը, այնպես որ, թարգմանության որակը ոչ մի կասկած չի առաջացնում: Ռուսերեն, եթե հիշում եք, դա հնչում էր՝ «вставай, проклятьем заклейменный», իսկ ֆրանսերեն բնօրինակում՝ «debout! les damnes de la terre»: Ինչպես տեսնում եք, բոլոր տարբերակներում «անեծքի» գաղափարը կա: Դա, ինձ թվում է, չափազանց հուսահատ ինքնագնահատական է, եւ նման տխուր «կանխավարկածից» որեւէ երգ կամ պայքար սկսելն, ինձ թվում է, խելամիտ չէ: Այսինքն, դու նախօրոք ընդունում ես, որ ինքդ կամ քո հողը անիծված է:

Այդ «ելման դիրքից» որեւէ ուղղությամբ շարժվելը շատ դժվար է, եթե ոչ՝ անհնարին: Եթե ինչ-որ կախարդական ուժեր քո վրա անեծքի դրոշմ են թողել, ապա քո գործողություններն առանձնապես իմաստ չունեն, անհրաժեշտ են այլ կախարդական ուժեր, որոնք քո վրայից այդ անեծքը կհանեն:

Դեռ քիչ է, որ դու ես անիծված քո երկրում, բազմաթիվ այլ երկրներում նույնպես կան բազմաթիվ անիծվածներ, որոնք միավորվելով տզրուկ հարուստների դեմ, նրանց… հերը կանիծեն, որից հետո, հավանաբար, բոլորն աղքատ կլինեն: Համաշխարհային այդ երջանկության մեջ կստեղծվի նոր աշխարհ, որտեղ «ո՛չ ստրուկ կա, ո՛չ դժգոհ»: Ռուսերեն դա հնչում է շատ ավելի սպառնալից՝ «кто был ничем, тот станет всем» (ֆրանսերենում էլ է մոտավորապես նույն միտքը՝ «nous ne sommes rien, soyons tout»): Իհարկե, մենք գիտենք դեպքեր, երբ մարդիկ ամենաստորին շերտերից գալիս բարձրանում են հարստության եւ իշխանության բարձունքներին, բայց տվյալ դեպքում խոսքը անեծքից ազատվելու եւ աշխարհի բարիքները հավասար բաշխելու մասին է:

Չարենցի ժամանակ այդ գաղափարներին հավատում էին, իմ կյանքի օրոք դա ոչ ոք լուրջ չէր ընդունում: Բայց բառերը մոգական ուժ ունեն՝ հարյուր անգամ լսելով ռադիոյով եւ հեռուստատեսությամբ «անեծքի» մասին ձեւակերպումները, մեր ենթագիտակցության մեջ սկսել էր, հավանաբար, «պտտվել» այն միտքը, որ կյանքում, իրենց կարծիքով, հաջողության չհասած մարդիկ նման հոգեվիճակում են գտնվում ինչ-որ անեծքի պատճառով, եւ հարուստներին ոչնչացելն այդ անեծքից ազատվելու լավագույն միջոցն է:

Մեր երկրից նեղված եւ հեռացած մարդկանցից բազմիցս լսել եմ, որ «Հայաստանն անիծված երկիր է»: Հավանաբար, մանկության եւ պատանեկության տարիներին նրանք հաճախ են «Ինտերնացիոնալ» լսել, դրա համար են «իրենց շուրթերը պղծում անեծքով»:
…Երբ նախագահականում էի աշխատում, այնտեղ բուֆետի վարիչի անունը Վեսմիր էր՝ весь мир насилья мы разрушим: Շատ համեստ մարդ էր՝ նման հավակնություններ չուներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Արամ ջան, սահուն ու հստակ ես գրում, բայց կներես … բան չես ասում հիմնական հարցի մասին: Չգիտեմ Մարքսի ուսմունքն ուսումնասիրել եք արդյոք, պարտադիր ծրագրով, թե Ձեր ժամանակ արդեն չկար? Միտքս այսպես պարզաբանեմ. օրինակի համար՝ խորհրդային տնտեսությունը լուծարելու (փոշիացնելու) ժամանակ հողը գյուղացիներին հանձնեցին անվճար ձեւով (ավելի ճիշտը՝ գյուղացուն հողին հանձնեցին, այնքաով, որ գործընթացը չմտածված ու վայրենի ձեւով իրականացվեց:) Ինչեւե, մարդիկ հիմա ինչ-որ բանի տեր են համարվում: Իսկ մենք Ձեզ հետ, շարքային քաղաքաբնակներս (մոտ 70%!) ի՜նչ ստացանք մեր եւ մեր ծնողների երկարատեւ վաստակի դիմաց, – թղթի կտոր, “վաուչեր” կոչվող! Իմս ու՜ր կորավ, տեղն էլ չգիտեմ: Երեւի Դուք էլ Ձերի տեղը չեք իմանում, կամ եթե իմանում եք, ապա քանի՜ պաղպաղակ կարող եք առնել հիմա դրա արժեքով: Էլ չեմ խոսում հորս տարիներով խնայած աշխատավարձի մասին, որով այն ժամանակ երկու տուն կառնվեր, իսկ հիմա գրեթե առ ոչինչ է: Ասել կուզի՝ մեր ազգաբնակչությունը ենթարկվել է համատարած ու կազմակերպված (կամ վատ կազմակերպված) կողոպուտի: Արդյունքում որոշ սակավաթիվ դեմքեր, անասելի հաջողությամբ ու արագությամբ աներեւակայելիորեն տռզեցին, եւ շարունակում են, քանի որ ախորժակն ուտելուց է բացվում: Նրանք հիմա բնականորեն ցանկանում են ցանկացած գնով ապահովագրվել հետագա տհաճություններից՝ կապված թալանի ենթարկված մասսայի աճող գիտակցության եւ հնարավոր հետեւանքների հետ:
    // .. լսել եմ, որ «Հայաստանն անիծված երկիր է» // – Այո, իհարկե այդպես է հիմա, եւ երկիրը մարդիկ են անիծված դարձրել, – ես դա փորձեցի բացատրել մարքսիզմի տարրական հիմքերով: Դրա համար էլ պիտի դաժանորեն պատժվեն վաղ թե ուշ, այս կամ այն ձեւով, կամա թե ակամա, այս մեկում կարող եք վստահ լինել՝ ըստ մարքսիզմի օբյեկտիվ օրենքների:

  2. gib.gibindus says:

    Դասակարգային պայքարի և պերմանենտ հեղափոխության գաղափարը իջեցնել թուղթ-ու-գրի մակարդակի… Էս ի՞նչ օրի հասան Մարքսն ու Լենինը… Իսկ “բուֆետչիկի” անունը ուզեցել էին Վսեմայր դնել`հայրը լեզվի արատ է ունեցել, չի կարողացել արտասանի:

  3. Արսեն says:

    Եթե դու ԶԶՎԵԼՒ երկիրը վերածել ես ԳԱՐՇԵԼՒ երկրի՝ դա չի նշանակում, «առաջ» լավ էր։ Ընդհամեը՝ մարդիկ չգիտեին, որ իրենք ապրում են զզվելի երկրում, քանի որ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՓԱԿ ԷԻՆ, ինֆորմացիայի շրջանառությունն էլ՝ վերահսկելի… ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մասին՝, բնականաբար, խոսք չկար… ԱՅԼԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ համարվում էր հոգեկան հիվանդություն..)))..
    Ւնչ խոսք, զզվելի երկիրը՝ ավելի գերադասելի գարշելի երկրից, մանավանդ, որ զզվելի երկիր էր դարձել ՆՈՂԿԱԼՒ երկիր լինելուց հետո (Ստալինյան շրջանում), որից առաջ՝ եղել էր ՈՂՈՐՄԵԼԻ երկիր (ցեղասպանություն, հետցեղասպանության շրջան)…
    Այնպես որ՝ ճիշտ ես ..))).. երբ նոստալգիկ հիշողություններ ունես ԶԶՎԵԼԻ երկրից… որովհետև, դա եղել է՝ ամենալավը, ինչ երբևէ ԱՅԴ երկրում դու կարող էիր տեսնել..)))..

  4. Հրանտ Պապիկյան says:

    Հայաստանից հեռացած շատ շնորհալի մարդիկ կան, որոնք դրսում էլ են գտել իրենց, հասել բարձունքների և հարստության: Միգուցե այդ մարդիկ մնալով այստեղ այդչափ չհարստանային, բայց որ սոված չէին մնա՝ դա հաստատ է: Դա մարդու այդպիսի տեսակ է՝ ստեղծող, մտածող ու աշխատող, և ՍՍՀՄ-ի օրենքները կաշկանդում էին այդ մարդկանց: Որպես կանոն՝ այդ տեսակը չի կորցնում կապերը իր երկրի հետ, առավել ևս՝ չի նզովում ու անիծում հայրենիքը, որը կրթել և սնել է նրան…
    Կա հեռացածների մեկ այլ տեսակ: Դրանք այս առաջին խմբի ստեղծարար հատկանիշներից զուրկ, բայց նրանց հաջողություններից ոգևորված և նույնը երազող խումբն է, որը այստեղ էլ հաջողություն չուներ, այնտեղ էլ է պարզում իր համար, որ դրսում ծառերի վրա դոլար կամ եվրո չի աճում…
    Որ մի քիչ ուղեղին զոռ տա, կհասկանա նաև, որ իր պես միջակությունը առավել ապահովագրված էր հենց ՍՍՀՄ-ում: Մի խոսքով այդ խավը այնտեղ էլ կոպիտ ասած՝ ԲԱՏՐԱԿ է դառնում, ուղղակի եվրոպացի կամ ամերիկացի բատրակ: Համաձայն եմ, որ դա ավելի բարձր վարձատրվող բատրակ է, քան հայրենիքում, բայց այնուամենայնիվ այդ մարդիկ հասկանում են, որ սա այն չէր, ինչ իրենք երազում էին: Հասկանում են, որ իրենք այդտեղ ընդամենը կենվոր են, որին տեղացին կարող է նաև տրորել, եթե իր չափերի մեջ չմնա: Դրանից ոմանք չարանում են, մեղադրելով ոչ թե իրենց, այլ նորից հայրենիքին, որը լքել են, և մարդկանց, որոնք շարունակում են ապրել Հայաստանում:
    Կարծում եմ նաև պարբերաբար կասկած է սողոսկում սրտները՝ Ճի՞շտ էր արդյոք հեռանալը… Բայց քանի որ մարդ արարածը մեծամասամբ չի սիրում ընդունել իր սխալները, նրանք ամեն կերպ փորձում են բոլորին (բայց ավելի շատ՝ հենց իրենց) ապացուցել, որ ճիշտը հեռանալն էր այդ զզվելի ու գարշելի երկրից… յուրաքանչյուր նոր արտագաղթող նրանց համար ուրախություն է, քանի որ դա իրենց արդարացնում է սեփական աչքերում…
    Մի խոսքով՝ ես չեմ հավատում, որ ԻՆՔՆԱԲԱՎ և հաջողության հասած մարդը իր մեջ այդքան չարություն կրի, և տեղի անտեղի հայհոյի իր ծննդավայրը: Բոլորին մեղավոր համարելը և հայհոյելը հենց անհաջողակների և դրանից իսկ ՎՇՏԱՑԱԾՆԵՐԻ բնորոշ հատկանիշն է….
    P.S.
    Թե ում է ուղղված՝ չեմ գրում: Մեկ է ինքը կհասկանա…

    • Արսեն says:

      Եվ էլ… նույն բանը..)))..
      Փորձիր հարցերօն պատասխանել, ոչ թե ԵՐԵՎԱԿԱՅԵԼ..))..
      Իսկ հարցերը՝ որոնց պատասխաններից (հիմնավորված) կբխի, որ ես ոչ թե ճիշտ եմ գրել, այլ «չարացած» եմ, ըստ իմ նախորդ գրածի՝ հետևյալն են…
      1.Ողորմելի էր թե ոչ Հայատանը ցեղասպանության ժամանակ և դրան հաջորդած տարիներին?
      2.Նողկալի էր, թե ոչ Ստալինյան դիկտատուրան, իր «ժողովրդի թշնամիներով», գնդակահարություններով, աքսորներով և ГУЛАГ-ով?
      3.Զզվելի արդյոք «զարգացած սոցիալիզմի» Բրեժնևյան ռեժիմը, իր մտքերի հալածանքներով, «սոցիալիզմը» քննադատող մարդկանց համար՝ բանտերով և հոգեբուժական «հիվանդանոցներով», գործ սարքող միլիցիայով, համընդհանուր դեֆիցիտով և պաշտոնական տոներին՝ «աշխատավորների» պարտադիր «ոգևորությամբ»?
      4.Նողկալի է, թե ոչ Հայաստանի Հանրապետությունը՝ իր «էլիտայով», մարդկանց առանց որևէ հետևանքի՝ ծեծող և սպանող «օլիգարխներով», անընդհատ «վերընտրվող» «իշխանությամբ»…? (և այլն, ամբողջ ցուցակը չթվարեմ՝ գիրք կստացվի..)))..)
      Հարցերին պատասխանի…
      Ոնց-որ թե հարցերին պատասխանել չես սիրում..))).. դա բոլոր ոչ դեմոկրատական երկրներում՝ ընդհանուր հիվանդություն է։ (Դրանով տառապում են և իշխանությունները և հպատակները ..)))..)

      Ւնչ վերաբերվում է մնացածին, ապա դու ինչ էիր սպասում? Ուզում էիր, որ 18 տարի առաջ՝ առանց իրավունքի երկրում մնացած և լեզուն չիմացող մարդը՝ միլիոնատեր լիներ?..))).. Կներես, որ հույսերդ չարդարացրի..))).. ընդհամենը՝ գնում եմ գործի-գալիս եմ… Ի դեպ՝ նույն բանը անում է հասարակության (քաղաքային բնակչության) մեծ մասը… եթե բոլորը ԲԱՏՐԱԿ են, որեմն շատ ճիշտ ես… Մի բատրակ էլ՝ ես եմ..))).. Միլիոնատերերը. սիրելիս, երկրորդ-երրորդ սերընդում են լինում (էն էլ, ես որ մերոնց նայում եմ՝ սկի երկրորդ սերընդում՝ միլիոնատեր չենք ունենալու..))).. սովորական՝ գնալու են գործի-գան, ընդհամենը իրենց համար ավելի հեշտ է, որովհետև դպրոց այստեղ են գնացել (ես ֆրանսերեն գրում եմ՝ սխալներով..))).. նամակ գրելուց՝ սխալները ուղղելը՝ ավելի երկար է տևում, քան նամակ գրելը..)))..)։

      Հ.Գ. – Իսկ քո առաջընթացը՝ (ենթադրում եմ՝ իմ հետ շփվելու հեռևանք է..)))..) ակընհայտ է։ Էլ չես օգտագործում «աբիժնիկներ» բառը, այլ «համեստորեն» խոսում ես
      ՎՇՏԱՑԱԾՆԵՐՒ մասին։ Նախորդ անգամ էլ զինվորական համար միանգամայն բնական, ԾԵԾԵԼ-ՍՊԱՆԵԼՈՒ փոխարեն՝ «երաշխավորում» էիր «սուր զգացողությունները»..)))..
      Հետաքրքիր է ինչ «սուր զգացողությունները» էին? Տանելու էիր Արագած, թեք լանջերով Բուրան քշելու?..)))..

      • Հրանտ Պապիկյան says:

        Ֆրանսերենի տառասխալները ոչինչ, այժմյան ֆրանսիայում արաբերեն ու թուրքերեն իմանալով ավելի շատ մարդկանց հետ կարող ես շփվել…
        Հուսով եմ խիստ հպարտ ես, որ այդ չքնաղ երկրի քաղաքացին ես, Սարկոզիի ու Օլանդի պես էշերն էլ քո նախագահներն են, գնում ես գործի գալիս ես (միգուցե և արաբ գործատուի մոտ), մի խոսքով ամեն ինչ լավ ա քո մոտ…
        Եղբայր՛, է թող մենք էլ մեր դարդով տապակվենք, ի՞նչ ես ուզում մեզանից: Ի՞նչ անենք, որ մոռանաս մեր դժոխքը ու քո դրախտում երջանիկ ապրես: Յան տուր էլի ապեր, քո տափակ վերլուծականներով: Իրականում դու ամեն ինչ կտայիր, որ իմ տեղը լինեիր, բայց երբեք ուժ չես ունենա դա խոստովանել…

        • Արսեն says:

          Ւհարկե, Պապիկյան..))).. Ամեն ինչ չէի տա, բայց համաձայն կլինեի՝ իմ այսօրվա թափած ջանքերի դիմաց՝ ունենալ նույն աշխատավարձը Հայաստանում… ունենալով նույն իրավական, բժշկական և սոցիալական պաշտպանվածության մակարդակը…
          Ընդհամենը՝ էդքան չնչին բան եմ ուզում… էդ ինչ ա, որ չեք անում, և դա չանելու համար էլ ինչ ասես չասեցիք?… էլ «աբիժնիլ», էլ դավաճան, էլ «նարինջ ուտող»..)))..
          Երկրի տերը դու ես չէ?..)))… Բա ինչի չես անում?..)))..

          • Հրանտ Պապիկյան says:

            Լսիր, ընկեր ջան, ֆրանսիայի ոստիկանների ցրած ցույցերն էլ ենք տեսնում, կրիմինալ վիճակից էլ ենք տեղյակ: Ինչի՞ց ես պաշտպանված: Հլա մի փորձիր որևէ կորսիկի կամ հարուստ արաբի ոտքի տակ ընկնել, տես ով ա քեզ բանի տեղ դնելու: Էլ չեմ ասում որ հանկարծ Մառն-լյա-կոկետի բնակիչներից մեկի ճանապարհն անցնես… թաց տեղ կմնա քեզանից միայն:
            Աշխատավարձդ բարձր կհամարվեր, եթե դա այստեղ ծախսեիր, իսկ այդտեղ դա գռոշներ են:
            Ստացածդ 1500 -2000 ՛՛օղօ՛՛ ից որ որ հանես վճարներդ ու վարձերդ, տակը մնում է այդտեղի գներով նույն քանակի սնունդի ու հագուստի փող՝ ոնց որ այսեղ մի 150-200 հազար դրամ ստանաս:
            Ամեն դեպքում դու ընտրել ես, դու գնացել ես… քեզ ո՞վ ա բան ասում, մեր սփյուռքահայ բարեկամն ես էլի..
            Բայց որ ամեն առիթով ու անառիթ հայրենիքիդ , իր քաղաքացիների ու բանակի մասին զզվելի բաներ ես գրում ու քարոզում լքել հայրենիքը՝ աբիժնիկ ու դավաճան չես, ԲԱ Ի՞ՆՉ ԵՍ….

  5. Ruben says:

    Սմբատ Զարեհավնցի չի ծնվում այսօրվա անիծվածների երկրում (Մեր երկրից նեղված եւ հեռացած մարդկանցից բազմիցս լսել եմ, որ «Հայաստանն անիծված երկիր է»):
    «Из грязи в князи» ծլց(վ)րած Լեւոն «Տեր» Պետրոսյաններն ու տեր-տերները Հայերի պոռտը կտրել են հայրենի հողից:

  6. Ruben says:

    Սմբատ Զարեհավանցի չի ծնվում այսօրվա անիծվածների երկրում (Մեր երկրից նեղված եւ հեռացած մարդկանցից բազմիցս լսել եմ, որ «Հայաստանն անիծված երկիր է»):
    «Из грязи в князи» ծլց(վ)րած Լեւոն «Տեր» Պետրոսյաններն ու տեր-տերները Հայերի պոռտը կտրել են հայրենի հողից:

  7. alfred says:

    Հարգելի Արսեն,բախտտ բերել է որ հայտնվել ես Ֆրանսիայում ու աչքերտ բացվել են հետաքրքիր է, առաջ էլ էիր նույն կարծիքին զզվելի, նողկալի երկրի մասին :Ու մի բան էլ, բախտտ բերել է որ Ֆրանսիայի նողկալի զզվելի ժամանակներում չես Ֆրանսիայու հայտնվել:

    • Արսեն says:

      Առաջ, (երբ ես էլ էի ՀՀ բնակիչ) այդ կարծիքին չէի։ Դա գալիս է՝ կամաց- կամաց, երբ ապրում ես այլ կանոններով և տեսնում ես (ամեն օր), որ դրանց արդյունավետությունը ավելի բարձր է։ (Դրա համար՝ այդ կանոններով ապրել է պետք, միայն տեսնելը՝ քիչ է)։
      Նողկալի և զզվելի ժամանակներ եղել են։ Բայց, գոնե վերջին 100 տարվա մեջ, չի եղել 1օր, որ նողկալի Ֆրանսիան լինի ավելի նողկալի քան Հայաստանը՝ նույն օրը։
      (Խաբեցի..))).. Հրեաներին Դրանսիում հավաքելու և Գերմանական համակենտրոնացման ճամբարները քշելու օրը, Ֆրանսիան եղել է ավելի զզվելի քան Հայաստանը՝ նույն օրը..))).. Մեկ էլ՝ Ալժիրից դուրս գալուց, Ֆրանսիան եղել է զզվանք, քիչ էր մնում «հայրենասերները» հաղթեին, և երկրի հերը անիծեին ..)))..)։

      • Հրանտ Պապիկյան says:

        Եթե այսքան ժամանակ գոնե ինքդ քեզ կարողացած լինեիր համոզել, որ դու ճիշտ ես, հիմա այդպես քեզ չէիր ճղի… ծիծաղելի մարդ:
        Քո կարծիքը Հայաստանի մասին երևի մեկ էլ Ալիևն է լիովին կիսում՝ իր հպատակների հոտերով:
        Իրանց հետ գրվի: Այնտեղ գոնե քեզ կգովաբանեն և կհարգեն… (խաբեցի)))))… դավաճաններին թշնամին էլ է ողորմելի համարում…

  8. Հրանտ Պապիկյան says:

    Ես ուզում եմ մի բան ասել: Հայաստանը աշխարհի ամենալավ, ամենաջերմ, ամենահարազատ անկյունն է, որի համար կյանքս պատրաստ Ես չեմ պատկերացնում, որ ես հայ չլինեի և այստեղ չապրեի: Որ երեխաներս այլ արևի տակ մեծանային…
    Իսկ եթե մարդ բախտ է ունեցել ծնվել օրհնյալ Հայոց հողում, բայց ընդունակ չի եղել դա գնահատել, ապա իրոք որ նրան ԿՅԱՆՔԸ ԱՆԻԾԵԼ է

    • Արսեն says:

      Եթե այսքան ժամանակ գոնե ինքդ քեզ կարողացած լինեիր համոզել, որ դու ճիշտ ես, հիմա այդպես քեզ չէիր ճղի… ծիծաղելի մարդ..)))..
      Իսկ ընդհանրապես՝ ես ապրել եմ (աշխատանքային, սոցիալական, պաշտոնական, հսրբերությությունների մեջ եմ եղել, առողջապահական, կրթական ծառայություն եմ ստացել) երկու համակարգերում էլ՝ և կարող եմ համեմատել իրար հետ (երկուսն էլ՝ ներսի մարդու տեսակետից)։ Հայաստանդ պարտվում է բոլոր պարամետրերով…
      Սիրելիս, դա գոռալով չի՝ պարամետրեր սահմանի, հատ-հատ քննարկենք և կտեսնես։
      Ւսկ որ դու «համարում ես…»՝… մոնղոլական յուրտում ապրող մարդը համարում է, որ ամենալավ երկիրը Մոնղոլիան է, Շվեցարական Ալպերի բնակիչը՝ որ իր լեռներն են աշխարհում ամենագեղեցիկը, Ամազոնի մոտ ապրող հնդկացիներն էլ՝ գտնում են, որ ջունգլիից լավը չկա… այստեղ առհասարակ խոսակցություն չկա՝ մինչև չբանակցվեն՝ «լավ»-ի չափանիշները…
      Եվ այսպես՝ որոնք են «լավ»-ի չափանիշները ըստ քեզ?

      • Հրանտ Պապիկյան says:

        Նույն տրամաբանությամբ դու անընդհատ համեմատելու բան կունենաս: Կնոջդ՝ այլ կանանց հետ, երեխաներիդ՝ հարևանի երեխաների հետ, ծնողներիդ՝ ընկերոջդ ծնողների հետ…, և այդպես էլ չես հասկանա, որ լավը այն է, որը ՔՈՆՆ Է… խղճում եմ քեզ!!

  9. Արսեն says:

    էդ «էմոցիաների շարժիչը» գործի են դնում այն հասարակություններում, որտեղ բռնապետություն է (կյանքի որակ՝ բնականաբար չկա), և իրենք մեկուսացված են ինֆորմացիայից (Փնտրիր Հյուսիսային Կորեայի մասին նյութեր՝ բոլորը հիացած են իրենց «աստածային» առաջնորդնորդներով, գժի նման՝ սիրում են իրենց հայրենիքը և պատրաստ են զենքները ձեռքին մեռնել՝ իրենց սիրելի և աշարհում ամենալավ երկրի համար)։
    Եթե՝ «լավն այն է ինչ քոնն է», ապա դու երբեք ոչինչ չես փոխի… որովհետև՝ ինչ որ դու ունես, ըստ քո տրամաբանության, ինքնաբերաբար՝ ամենալավն է..)))..
    Զարգացման ոչ մի անհաժեշտություն չունես, բնականաբար՝ ինչու զարգանաս? Ամենալավ բաները արդեն ունես, ամեն ինչի հասել ես..)))..
    Մրցակցության կարիք նույնպես չունես՝ այլ տեղերում այլ մարդիկ մագնիսական գնացք են արտադրում? Է, ինչ անենք, նրանք, միևնույնն է ողորմելի են, որովհետև՝ քո ծիրանը՝ ամենալավն է ..)))).. (իմիջայլոց՝ դա լրիվ ճիշտ է… մի 5-6 երկրի ծիրան կերած կրինեմ, ըստ որում ֆրանսիականը և իսպանական՝ ծառից… կարող եմ հաստատել՝ որ հայկականը՝ ամենալավն է ..))).. իսկ ասենք խաղողը՝ ամենալավը չէ, իտալականները ավելի լավն են..)))..)։ Բայց դա իմանալու համար՚ համեմատել է պետք…
    Ւսկ էդ մոր, երեխաների… տրյուկը, շատ հին պրոպագանդայի տրյուկ է… քո մայրը (երեխաները) կարող է քո համար ԱՄԵՆԱԼԱՎՆ են, բայց աշխարհում լիքը մայրեր և երեխաներ կան, որպեսզի իմանաս թե քո ունեցածները իրենց «լավության աստիճանով» որտեղ են՝ չափանիշներ են պետք…
    Օրինակ՝ եթե ասենք չափանիշը դպրոցական առաջադիմությունն է՝ (անկապ չափանիշ է՝ օրինակի համար եմ բերել…)))..) և քո տղան ստանում բավարար իսկ հարևանիդ տղան գերազանց… Ապա, ու տղան է ավելի լավը?…))))..
    Քո պատասխանը ինձ հայտնի է. «Ւմը՝ որովհետև նա ՒՄ տղան է։» ..)))..
    Ւսկ շրջապատիդ մարդիկ նայում են քեզ և մտածում. «Եթե մենք խոսում ենք դպրոցական առաջադիմության մասին, էս մեր «ախպերը» ինչպես է պնդում, որ իր հազիվ դասարանից-դասարան քարշ եկող տղան՝ ավելի լավն է, քան են գերազանց սովորողը?»…
    Այսպիսով… Ւնչի մասին ենք մենք խոսում?
    «Հայրենիքի սրբազան սիրո»? (երևում է ձեր չաստում, պատերի վրա նկարած հայրենասիրական պլակատները վրադ շատ խիստ ազդել են ..))).. Սիրելիս, այդ պլակատները՝ շարքային զինվորների համար են, արված են նրա համար, որ նրանց ուղեղից դուր քամեն սեփական մտքի վերջին հետքերը..)).. դու ինձ դեմ ես տվել այդ պլակատը..))).. էդ պլակատն է ձեր «ստեղծագործ մտքի բարձրագույն նվաճումը?..)))..)։
    Թե պետության համեմատական դիրքի հետ (աշխարի մնաց պետությունների հետ)?

    Ես խոսում եմ՝ միայն երկրորդ մասին։ Քո սերը առ քո հայրենիքը՝ ոչընչով չի տարբերվում ադրբեջանցու սիրուց՝ առ իր հայրենիքը… և եթե դուք երկուսով էլ մնում եք այդ տրամաբանության մեջ, ձեր մեջ պատերազմը անխուսափելի է, մինչև ձեզանից մեկի իսպառ վերացումը։ Դու, որպես մարդ չես կարող ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ ունենալ՝ և չցանկանալ նրան վերացնել… դա՝ մաքսիմալիստական, կասկածամիտ մտածողության տեսակ է… (քո մոտ՝ լրտեսները, գործակալները, ծախվածները, «հայրենիքի դավաճանները» միշտ և անընդհատ լինելու են… Քո ուղեղն է նրանց ծնում… դա քեզ օգնում է՝ խուսափել իրական հարցերից՝
    Օրինակ. Լիսկան գնդակահարեց Բուդաղյանին, ինչ արեցիր դու? Ճիշտ է՝ վերանշանակեցիր Մարզպետ..))).. Ողբամ զքեզ, ամենալավ «հայրենիք» ունեցող մարդ…))).. Երկու օր առաջ Նեմեցը ծեծեց էիր -Արմենիայի տնօրենին… Ինչ ես անում դու? Ճիշտ է, սիրում ես հայրենիքդ..))).. ողբամ զքեզ..)))…
    Խելոք լինեիր՝ կմտածեիր Ինչպե «հայրենիքը» դարձնեմ պետություն… բայց դու դա չես անի, քեզ «հայրենիք» է պետք, որ «սիրես»… պետությունը՝ դա ավելի լուրջ բան է՝ սիրել-միրել այնտեղ չկա, այնտեղ օրենքներ, իրավունքներ և պարտականություններ են, սահմանումներ, չափանիշներ, գնահատականներ, համեմատությունննր, անալիզ…
    Զահլա չունես երևի… )))… ՈՂԲԱՄ ԶՔԵԶ..)))..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31