Հաշվի առնելով հետիոտնին զիջելու հանգամանքով պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների հաճախակի առաջացման վտանգը` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարներից ու դրանց անցանկալի հետևանքներից զերծ մնալու նպատակով 2015 թվականի օգոստոսի 18-ից Երևան քաղաքի Հերացի փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումը չի գործելու (հանվելու են ճանապարհային նշաններն ու մաքրվելու է գծանշումը):
Հորդորում ենք քաղաքացիներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, Հերացի փողոցը հատելիս օգտվել ընդամենը 150 մետր հեռավորության վրա գտնվող վերգետնյա հետիոտնային անցումից:
Ճանապարհային ոստիկանություն
Խելացի որոշում ա, ափսոս խելքերը նույնքան չեն աշխատացնում այդ վերգետնյա անցումները սարքելիս։
Դրանց վրա հեծանիվի, մանկասայլակի համար թեքահարթակ չկա։
Մինչև մի բանը վերացնելը անհրաժեշտ է ստեղծել դրա այլընտրանքը։