Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի գործով վկայի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտվածը հացադուլ է հայտարարել. 1in.am

Օգոստոս 17,2015 23:24

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այսօր «Արթիկ» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Արթուր Այվազյանը՝ Մանախը, հացադուլ է հայտարարել:

Դատապարտյալը պահանջում է, որ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը կատարի վերաքննիչ դատարանի որոշումը և նրան հնարավորություն ընձեռի դուրս գալ բաց ուղղիչ հիմնարկ:

Հիշեցնենք, որ օրերս տեղաբաշխման հանձնաժողովը մեկ անգամ մերժել էր դատապարտյալի դիմումը, որը Այվազյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանում: Դատարանն անփոփոխ էր թողել մերժման որոշումը, որը Ալումյանը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում՝ խնդրելով վերացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի համապատասխան որոշումը, որով մերժվել էր փոխել Արթուր Այվազյանի ռեժիմը միայն այն պատճառով, որ նա դատապարտված լինելու ժամանակ կրկին հանցագործություն է իրականացրել և, բացի դրանից, պատիժը կրելու ընթացքում 9 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, չի խրախուսվել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «1in.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31