Սիրիահայ Հակոբ Տախանը 4 տարվա բաժանումից հետո հանդիպել է Սիրիայից Հայաստան տեղափոխված իր ընկերներին: Նա Երեւանում է իբրեւ Համահայկական խաղերի մասնակից։ Թեև Հայաստանը շատ է հավանել, սակայն չի երկմտում Սիրիա վերադառնալ։
«Իմ գրեթե բոլոր ընկերներս գրեթե կրնամ սել հոս գաղթեցին, երբ Հալեպեն վատ էին պայմանները և կսեն, որ լավ են հոս պայմանները, բայց ամեն մարդ իր կարողության համեմատ կարող է՝ գալ կամ չգալ։ Ուրախ եմ, որ տեսա իրենց երկար տարիներ վերջ»,-ասում է Հակոբը և հավելում, որ ցանկանում է վերադառնալ Սիրիա, քանի որ տեղի գաղութը պահպանելու անհրաժեշտություն կա։
Սիրիահայերի խոսքով՝ թեև գաղութը փոքրացել է, սակայն միասնական է։
«Խմելու ջուր չկա։ Ժողովուրդը զանազան տեղերեն ինքը կճարե։ Անշուշտ մեր հայկական միությունները մեր հայ գաղութին կօգնեն ջուրով,ուտեստեղեններով, նյութական»,- ասում է Պատվիրակության մարզիչ Հակոբ Բզդիկյանը։
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում