Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Անցկացվելու է խորհրդատվություն, ոչ թե աուդիտ»

Օգոստոս 17,2015 20:44

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ երկու օր հետո ՀԾԿՀ-ում անցկացվելու է խորհրդատվություն: Այսօր «Բազե 2015»-ի բացման արարողությունից հետո բազեականների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հայտարարեց, որ խոսքը ոչ թե աուդիտի, այլ խորհրդատվության մասին է, որը անցկացվելու է հանձնաժողովում, պարզելու, թե արդյոք այդ բարձրացված սակագինը, որն առաջարկվել է, արդարացվա՞ծ է:

Ինչ վերաբերում է աուդիտին և ՀԷՑ-ում եղած թալանին, Հովիկ Աբրահամյանը աուդիտի անցկացման մասին որևէ հստակ բան կամ ժամկետ չնշեց ու հայտարարեց. «Թալան կա ՀԷՑ-ում, թող աուդիտ արվի, պարզվի: Դա որևէ կապ չունի ՀՀ իշխանությունների հետ:  Իսկ եթե Ռոբերտ Նազարյանի  հանձնաժողովը  սխալ է հաշվարկել, մենք ուզում ենք հանրությանը տեղեկացնել այդ մասին»:

Դառնալով սուբսիդավորմանը, վարչապետը նշեց. «Ես որպես վարչապետ՝ դեմ եմ, որ խոշոր բիզնեսին սուբսիդավորենք, քաղաքացիներին կողմ եմ: Լավ կլինի, որ բոլոր այն մարդիկ, ովքեր դուրս էին եկել փողոց, թող գնային մասնակցեին: Եթե գլխավոր պատճառը դա էր փողոցում նստելու, թող գնան մասնակցեն»:

«Նաիրիտի» վերագործարկման հավանականության մասին վարչապետն ասաց. «Համաշխարհային բանկին խնդրեցինք, որ միջազգային փորձաքննություն հրավիրեն այդ հարցով և փորձագիտական եզրակացություն ներկայացնեն կառավարությանը: Այսօրվա տեխնիկական վիճակով, որ «Նաիրիտն» ունի, անարդյունավետ է շարունակել «Նաիրիտի» ապագան: 350 մլն դոլարի ներդրում է պետք, իսկ ՀՀ կառավարությունն այսօր այդ հնարավորությունը չունի»:

Բազեականներին խորհուրդ տալով Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մի պարզ խորհուրդ եմ տալու, քանի որ ես ուղիղ մարդ եմ: Հիշեք, որ յոթ օր հետո բաժանվելու եք: Թե չէ մարդ կա պաշտոն են տալիս, գիտի այդ պաշտոնին վեչնի պիտի մնա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Իսկ եթե պարզվի, որ Ռոբերտ Նազարյանը սխալ է հաշվել, նա գոնե կհեռացվի????, թե ՎԵՉՆԻ կմնա կամ ասենք այլ պաշտոնի կտեղափոխեն

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31