Ռուսաստանը լքված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի փոխարեն պատրաստվում է նոր ռազմական բազա կառուցել Ադրբեջանում: Այս տեղեկությունը, հղում կատարելով ադրբեջանական «Զվեզդա» հեռուստաընկերությանը, հաղորդել է Haqqin.az կայքը:
Տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականին Ադրբեջանում կսկսվի «Վորոնեժ» ՌԼԿ-ի կառուցում: ««Վորոնեժ» կայանքի կառուցումը շարունակվում է եւ ոչ միայն Ռուսաստանում (Պեչորա ու Մուրմանսկ): Ծրագրված է, որ 2017 թվականին Ադրբեջանում կսկսվի նոր ՌԼԿ-ի շինարարությունը, որը կփոխարինի Գաբալայի «Դարյալ» կայանին: Նոր ռադիոլոկացիոն կայանը կենթարկվի միայն Ռուսաստանին, ինչ թույլ կտա փակել այն տարածքները, որտեղ չի հասնում Արմավիրի ՌԼԿ-ն»:
«Վորոնեժ» կայանները շատ լուրջ ՌԼԿ-ներ են, որոնք նախատեսված են հայտնաբերելու եւ ուղեկցելու բալիստիկ հրթիռները: Հաղորդվում է, որ կայանը 18-20 ամսվա ընթացքում է պատրաստվելու:
Հաղորդվում է, որ այս կայանները շատ մեծ տարածք են ծածկում: Լենինգրադում տեղակայված կայանը ծածկում է Սվալբարդից մինչեւ Մարոկո եւ ԱՄՆ-ի արեւելյան ափեր ընկած տարածքները: Արմավիրում տեղակայված կայանը ծածկում է Հարավային Եվրոպայից մինչեւ Հյուսիսային Աֆրիկա ընկած տարածքները: Կալինինգրադի կայանը ծածկում է ամբողջ Եվրոպան եւ Մեծ Բրիտանիան, իսկ Իրկուտսկինը՝ ԱՄՆ արեւմտյան ափերից մինչեւ Հնդկաստան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ