Լրահոս
Օրվա լրահոսը

Վիլեն Խաչատրյան. «Թանկացումների հերթական ալիքին պետք է սպասել»

Օգոստոս 17,2015 20:03

«Դա Ռոբին Հուդի հարկ է կոչվում՝ խոշորից վերցնում են, փոքրին են տալիս»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե կառավարությունը վճարելու է միայն ազգաբնակչության էլեկտրաէներգիայի թանկացման տարբերության գումարները:

Ըստ նրա՝ պետք է ընկալել, որ ազգաբնակչությունը ընդհանրապես օգուտ չի ունենա, եթե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ազդի խոշոր բիզնեսի վրա. դա չի նշանակում, որ ազգաբնակչությունը դրա համար չի վճարելու. «Նույն ինքը խոշոր բիզնեսը չի անելու դա իր շահույթի հաշվին: Խոշոր բիզնեսը շատ սիրուն ձեւով բարձրացնելու է գները, շատ սիրուն ձեւով թանկացնելու է իր ծառայությունները, որից հետո տեղի է ունենալու այն, որ էլի հասարակ քաղաքացին է վճարելու խոշորի էլեկտրաէներգիայի ցանկացած գնի դիմաց: Այսինքն՝ եթե որեւէ մեկի համար դա տեղի է ունենում, բնականաբար, դա տեղափոխվում է քաղաքացիների վրա»:

Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ թանկացումների հերթական ալիքին պետք է սպասել. «Մի քանի օր խոսում էի հացաթխման կետի տնօրենի հետ, այդ մարդն ասում է՝ ես 300 հազար հոսանքի փող եմ տալիս: Այդ մարդն ավտոմատ կերպով ընկնելու է դրա տակ: Եվ նրա փոքր եւ միջին բիզնեսը, որտեղ 4-5 հոգի մարդ է աշխատում հայտնվելու է եւս նման դժվարությունների առաջ: Եվ նա ստիպված է լինելու թանկացնել իր հացի գինը, լավաշի գինը, որպեսզի կարողանա այդ ծախսերը փոխհատուցի: Որովհետեւ ինքը ծախսել է ավելի թանկ էլեկտրաէներգիա եւ իր ծառայությունների եւ ապրանքների գինը, չի կարող նույնը թողնել: Եվ բնականաբար, դա տանելու է թանկացումների ալիքի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31