Լրահոս
Օրվա լրահոսը

«Մհերը ստեղ չի, որ ստեղ ըլներ, պատիվ կպահանջեինք, դաժե»

Օգոստոս 17,2015 19:45

«Ընդհանրապես, մենք կապ չունենք: Էդի կլյաուզյա ա: Ինքը` իրա հարեւանները»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) վարորդ ներկայացած անձը:

Խոսքը «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանին ու նրա կնոջը ծեծի ենթարկելու մասին է: Նախօրեին Վահան Մարտիրոսյանն ու իր կինը ֆեյսբուքյան գրառումներ էին կատարել այն մասին, որ իրենց ծեծի են ենթարկել Մհեր Սեդրակյանի «մանկլավիկները», իրենց երկամյա տղայի աչքի առջեւ:

«Երեկ ուշ երեկոյան Սեդրակյան Մհերի (Թոխմախցի Մհեր) մանկլավիկները, թվով մոտ 5-6 հոգի, Երևանի Էրեբունի համայնքում, Վահան Մարտիրոսյանի տան առաջ հարձակվել են նրա և իմ՝ նրա կնոջ վրա, գցել են գետնին և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել, որպես պատճառ նշելով ամուսնուս հասարակական գործունեության որոշ դրվագներ, իսկ ավելի կոնկրետ վերջինիս անցյալ տարվա ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ ավազակախմբի հանցավոր գործունեության դեմ ծավալած ակցիաներն ու բացահայտումները:
Դեպքի առիթով ՀՀ Էրեբունու Ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ: Ասեմ, որ վերջին ամիսներին Սեդրակյանի թիկնազորը և նրա թուլեքը բազմիցս ամուսնուս հետ ընդհարումներ էին սադրում:

Նշեմ նաև, որ այսօր առավոտյան թե ես և թե ամուսինս հետաքննիչի ուղղորդմամբ անցել ենք դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում թե իմ և թե ամուսնուս վրա արձանագրվել են բազմաթիվ սալջարդեր, կապտուկներ և պատռվածքներ: Այնուհետև ամուսնուս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ստիպված ենք եղել երկու անգամ շտապ օգնության ծառայություն կանչել, որի բժիշկները ամուսնուս մոտ արձանագրել են ծայրահեղ բարձր ճնշում և կասկածելով ուղեղի ցնցում ինչպես նաև ոտքի կոտրվածք անհապաղ փորձում էին ամուսնուս հիվանդանոց տեղափոխել, սակայն նա հրաժարվեց, ինչի մասին բժիշկները ինձանից գրություն պահանջելուց հետո միայն հեռացան»,- ասված է գրառման մեջ:

Մհեր Սեդրակյանի վարորդ ներկայացած անձը, որը չցանկացավ իր անունն ասել՝ տարակուսանք հայտնեց ընդհանրապես, որ ծեծ եղել է: «Թե ծեծել էլ են, չեն ծեծել` ինքը` իրա հարեւանները: Էդ ամեն ինչը կարաք ավելի պարզ տեսնել ու հասկանալ իրա հարեւանների հետ խոսալուց: Կամ` իրա մոր: Որ իրա հարազատ մորը տենաք, ձեր համար արդեն պարզ կլնի, թե ինքը ո՞վ ա, ի՞նչ կարգի մարդ ա, խի՞ ա կլյավուզյա անում»,- ասաց երիտասարդն, այդպես էլ չպատասխանելով հարցին թե ինչո՞ւ է հատկապես Մհեր Սեդրակյանի եւ նրա «մանկլավիկների» անունը հնչեցնում քաղաքացիական ակտիվիստը:

Զրույցի ընթացքում, երիտասարդը նաեւ պատմեց, որ «իրա հարեւաններին տեսնողները» պատմել են, որ հարեւանները անընդհատ բողոքում են Վահան Մարտիրոսյանից ու նրա կնոջից` ընտանեկան վեճերը հրապարակային դարձնելու համար: «Հարեւաններն ասել են` հերիք եղավ, բոլ եղավ, մենք ընտանիք ունենք: Էդ ա ընդամենը եղե»,- ասաց երիտասարդը: Մեր հստակեցնող հարցին` այսինքն, վեճն ու ծեծը հարեւանների հե՞տ է եղել, երիտասարդը պատասխանեց.

«Հարեւաններն ասում են, որ ծեծ չի եղել: Ինքը հարբած ա եղել, ինչ ա եղել, չգիտեմ…Մենք իրա հետ կապ չունենք ու չի էլ հետաքրքրում: Ուղղակի Մհերը ստեղ չի, որ ստեղ ըլներ, պատիվ կպահանջեինք, դաժե»: Երիտասարդը չբացառեց, որ Սեդրակյանի վերադառնալուց հետո, այնուհանդերձ, իրենք պատիվ պահանջեն. «Բայց ես իրավասու չեմ, ոնց կարամ էդ մարդու տեղը ինչ-որ հարցով բան ասեմ ձեզ»:

Մհեր Սեդրակյանը հանրապետությունից բացակայում է, նա կվերադառնա «սեպտեմբերի կողմերը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սիմեօն աբեղա says:

    Ծեծ ու ջարդ, աստվածացված փողապաշտություն, ոհմակային միաբանություն, թալանչիություն, ծախվածություն, ստախոսություն, գավառական դերասանություն, դատարկապորտ ցուցամոլություն, զռացող աչքակապություն, մարմնավաճառություն ու հոգեվաճառություն: Անբարո բաշիբոզուկների խառնամբոխ, զզվելի, գարշելի, ահավոր անտանելի եք դուք …. իմ հայրենակիցներ!
    Այդպես չի կարելի շարունակել, հավատացնում եմ ձեզ: Ձեր երկիրը կթուլանա ու կամայանա շուտով, ձեր պալատներն ու եկեղեցիները գոմեր կդառնան, իսկ մնացածները՝ ծեծվաց ու քաղցած շների նման, կապի տակ կպահվեն եւ նվաճողների անասուներին կհսկեն: ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՈՂԲԱՑՅԱԼՆԵՐ!

  2. Գայանե says:

    Հարգելի Սիմեօն աբեղա, ու՞մ է ուղղված Ձեր կոչը: Ծեծվողները գիտեն, որ այդպես չի կարելի շարունակել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31