Մոտ մեկ տարի առաջ Հայաստանի ոստիկանությունը բերման ենթարկեց բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանին։ Ահա նրան ոստիկանությունը ձեռնաշղթաներով տանում է ի տես կառավարական շենքի բոլոր աշխատակիցների։ Ահա եւ գումարը՝ 79 հազար դրամ։ Օպերատիվ տեսանյութը խոսում է մի շարք գյուղերից մեծ ծավալի սեւ հող տեղափոխելու թույլտվություն տալու համար տարբեր քաղաքացիներից Արմեն Լաբլաջյանի վերցրած 975 հազար դրամ կաշառքի մասին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին ընթանում է Լաբլաջյանի դատը։ Սեւ հողի եւ 975 հազար դրամ կաշառքի մասին ոչ մի խոսք։ Մեկ տարում մեղադրանքը փոխվել է երեք անգամ։ Այսօր Լաբլաջյանը մեղադրվում է կաշառքի մի չափի՝ հազար դոլարի հազար դոլարի համար, որն անհամեմատ ավելի քիչ է, քան դատավորի աշխատավարձը։ Իսկ իրեղեն ապացույց 79 հազար դրամն, ի դեպ, վերադարձվել է մեղադրյալին, որպես կաշառքի հետ կապ չունեցող գումար:
Բնապահպանության նախարարության նախկին աշխատակցի հետ մեղադրյալի աթոռին է նստած ըստ մեղադրանքի կաշառք տվողը՝ Լաբլաջյանի ենթակա Հենրիկ Մարտիրոսյանը։
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա+»-ի կայքում