Լրահոս
Օրվա լրահոսը

Մայդանի առաջին զոհ Սերգեյ Նիգոյանի գերեզմանը պղծել են. Lifenews

Օգոստոս 17,2015 16:36

Դնեպրոպետրովսկի մարզում անհայտ անձինք գողացել են Ուկրաինայի Մայդանի առաջին զոհ Սերգեյ Նիգոյանի գերեզմանի մոտ տնկված ծառերը: Այս տեղեկությունը, հղում կատարելով տեղի իրավապահ մարմիններին, հաղորդել է «Lifenews»-ը:

Նրանց խոսքերով՝ բարբարոսության մասին լուրը ստացել են մահացածի հարազատներից: Իրավապահները արդեն պարզել են, որ գողացվել է 7 եղեւնի: Կատարվում են որոնողական աշխատանքներ:

«Lifenews»-ը նշել է, որ Ուկրաինայի օրենքներով գերեզմանը պղծելու համար նախատեսված է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սերգեյ Նիգոյանը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 2-ին: 2014 թվականին դարձել է Եվրամայդանի ակտիվ մասնակից: Սպանվել է 2014 թվականի հունվարի 22-ին: Նրան հետմահու շնորհվել է Ուկրաինայի ազգային հերոսի կոչում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31