Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում Ինտերպոլը ձերբակալել է հայ դասալիք սպային. Pravdaurfo

Օգոստոս 17,2015 16:18

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի ինտերպոլի աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի զինված ուժերի զինծառայողին, որը փախել էր ծառայության վայրից: Այս տեղեկությունն, ըստ «Pravdaurfo»-ի, հայտնել է Ուրալի շրջանի տրանսպորտի դատախազության մամուլի ծառայությունը:

«Ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության 31-ամյա քաղաքացի: Նա Հայաստանի զինված ուժերի սպա է եւ գտնվում է միջազգային հետախուզման մեջ, քանի որ մեղադրվում է Հայաստանի քրեական օրենսգրքի 361 հոդվածի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը)»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշված է, որ հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի դասակի հրամանատարը դեռ 2011 թվականի հունվարին ինքնակամ լքել է զորամասը եւ ծառայության չի ներկայացել 3 ամսից ավելի: Այդ պատճառով ռազմական ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել:

Սվերդլովսկի տրանսպորտի նախարարության միջնորդագրի հիման վրա Եկատերինբուրգի Օկտյաբրսկի շրջանային դատարանը մեղադրյալին կալանքի տակ վերցնելու որոշում է կայացրել:

Նյութերը ուղարկվել են Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն, որպեսզի քննարկվի մեղադրյալին Հայաստանին հանձնելու հարցը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31