Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորական. «Իշխանությունների համար հուշարձան ու սրբավայր չկա»

Օգոստոս 17,2015 16:10

Մարզահամերգային համալիրի վաճառքը կրքեր է բորբոքել, հատկապես մտավորականներին զայրացրել է կառավարության նիստում արված այն հայտարարությունը, ըստ որի «ՆՏԱԱ ինվեստմենտը գրուպ» ընկերությունը, որին օտարված է Մարզահամերգային համալիրը, պատրաստվում է համալիրում եւ նրա տարածքում ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը կներառի հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն:

Aravot.am-ի հետ զրույցում մատենագետ, հայագետ եւ նախիջեւանագետ Արգամ Այվազյանը հայտնեց, որ շատ վատ է վերաբերում նրան, որ Եղեռնի հուշարձանի հարեւանությամբ գործելու են ժամանցի վայրեր: «Ցավոք սրտի, Հայաստանի ներկայիս իշխանությունների համար պատմամշակութային արժեքներ, հուշարձաններ, պատմական սրբավայրեր գոյություն չունեն: Նրանք դա ընկալում են այս կամ այն արժեքը վաճառելու տեսանկյունից: Համալիրը նախ եւ առաջ հուշարձան է, ախր խայտառակություն է այդպես վարվելը, մշակույթի նախարարությունն էլ ոչինչ չի կարողանում անել այդ ամենի դեմ: Երեւանի պատմական միջուկն էլ կամաց-կամաց քաղաքի երեսից սրբեցին, հուշարձաններից գրեթե ոչինչ չի մնացել: Զարմանում եմ՝ այս իշխանությունները գործում են մեր ժողովրդի պատմության համա՞ր, թե՞ հակառակը…

Ամբողջ Երեւանի հուշարձանները ցանկից հանեցին ու վերացրին, հիմա էլ վերցրել ու Եղեռնի հուշարձանի մոտ, որը սրբավայր է, ռեստորան ու խաղատուն են կառուցում:

Ինձ ամենից շատ զայրացնում է կառավարության նիստի ժամանակ արված այն արտահայտությունը, թե ընտանեկան ուղղվածության համալիր է կառուցվելու, փաստորեն Հայաստանը դարձրել են ընտանեկան բիզնես:

Խոսքս ուղղում եմ հանրապետության նախագահին՝ բավական է, պետք է կանգ առնել, բավական է տակնուվրա անել, ջարդել ու սպանել հուշարձանները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen says:

    Սա անասելի անօրինություն է նախ եւ առաջ:

    https://hetq.am/arm/news/62097/hamaliry-vatcharvec–guce-heriq-e.html

  2. Арутюн says:

    Цинизм и подлость. Люди которые в жизни никогда созидательным трудом не занимались, а деньги грабили путем обмана и махинации не способны оценить искусство,памятники, традиции города и народа. Это просто скоты. С какими трудностями строили этот комплекс, многие коллективы участвовали в строительстве безвозмездно. Один факт помню точно. Покрытия стадиона из меди штамповали на автозаводе бесплатно(дали только материалы) Создал Феодализм и радуются, подонки. Ес дзер hай асохи…..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31